Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N  587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի  N 603-Ա որոշման հավելված N 2-ի («Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում) 1-ին կետի կատարումն  ապահովելու անհրաժեշտությամբ

(միջոցառման ընդունման համար հիմք են հանդիսացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները):

  1. Կարգավորման ներկավիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման հավելված  1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, մարզական կոչումների շնորհման փաստաթղթերի ներկայացման ավելի ռեալ ժամկետ սահմանել և «մուայթայ» ու «խառը մենամարտեր» (IMMAF սիրողական վարկած ով կամ UFC պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերի զարգացմանը խթանելու նպատակով՝ այդ մարզաձևերը ներառել մարզական կոչում շնորհվող մարզաձևերի ցանկում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N  587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հստակեցվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման հավելված  1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, մարզական կոչումների շնորհման փաստաթղթերի ներկայացման համար առկա է դառնում սահմանված ավելի ռեալ ժամկետ և «մուայթայ» ու «խառը մենամարտեր» (IMMAF սիրողական վարկածով կամ UFC պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերը ներառվում են մարզական կոչում շնորհվող մարզաձևերի ցանկում, որը խթան կհանդիսանա մարզաձևերի տարածման ու զարգացման համար:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N  587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշ­տու­թյուն չի առաջանում:

  1. Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Discussed

    11.10.2024 - 31.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 649

Print