В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի N 603-Ա որոշման հավելված N 2-ի («Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում) 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ
(միջոցառման ընդունման համար հիմք են հանդիսացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները):
- Կարգավորման ներկավիճակը և առկա խնդիրները
Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, մարզական կոչումների շնորհման փաստաթղթերի ներկայացման ավելի ռեալ ժամկետ սահմանել և «մուայթայ» ու «խառը մենամարտեր» (IMMAF սիրողական վարկած ով կամ UFC պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերի զարգացմանը խթանելու նպատակով՝ այդ մարզաձևերը ներառել մարզական կոչում շնորհվող մարզաձևերի ցանկում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հստակեցվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, մարզական կոչումների շնորհման փաստաթղթերի ներկայացման համար առկա է դառնում սահմանված ավելի ռեալ ժամկետ և «մուայթայ» ու «խառը մենամարտեր» (IMMAF սիրողական վարկածով կամ UFC պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերը ներառվում են մարզական կոչում շնորհվող մարզաձևերի ցանկում, որը խթան կհանդիսանա մարզաձևերի տարածման ու զարգացման համար:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Обсуждалось
11.10.2024 - 31.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 628
Принт