The project has not been accepted
«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 ծածկագրին դասվող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»
-
5 - Agree
-
1 - Disagree
«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
-
Discussed
07.10.2024 - 27.10.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, State revenue, Nature protection, Economy
-
Ministry
Ministry of Environment
Views 1185
Print