The project has not been accepted
«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 ծածկագրին դասվող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»
-
5 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՍԻԳԻ ՁԿՆԿԻԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32001 0 և 0511 91 901 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ, ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
-
Discussed
07.10.2024 - 27.10.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, State revenue, Nature protection, Economy
-
Ministry
Ministry of Environment
Views 1188
Print