ՆԱԽԱԳԻԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
5 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետում «թղթային (2 օրինակ) և մագնիսական կրիչների վրա» բառերը փոխարինել «լիազոր մարմին «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով,
2) 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետից «(առկայության դեպքում)» բառերը հանել,
3) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «և ֆաքսի համարները» բառերը փոխարինել «համարը» բառով,
4) հավելվածի աղյուսակներում «Ծածկագիրը ըստ ՀԴ 006.1- 2004 «Արտադրանքի դասակարգումը ըստ գործունեության տեսակների»» բառերը փոխարինել «Ծածկագիրն ըստ ՀԴ-012-2013 «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի»» բառերով, «Ծածկագիրը ըստ ՀԴ 004-2001 «Չափման և հաշվի միավորների դասակարգչի»» բառերը՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի
սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված «Չափման միավորների դասակարգչի»» բառերով, իսկ «ՀԴ 003-2000» բառերը՝ «ՀԴ-003-2016» բառերով ։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակի միջոցով նախագծերի ընդունման և դրանց հաստատման համար ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024
-
Discussed
02.10.2024 - 18.10.2024
-
Type
Order
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 747
Print