Добавить в избранное

ՆԱԽԱԳԻԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետում «թղթային (2 օրինակ) և մագնիսական կրիչների վրա» բառերը փոխարինել «լիազոր մարմին «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով,

2) 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետից «(առկայության դեպքում)» բառերը հանել,

3) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «և ֆաքսի համարները» բառերը փոխարինել «համարը» բառով,

     4) հավելվածի աղյուսակներում «Ծածկագիրը ըստ ՀԴ 006.1- 2004 «Արտադրանքի դասակարգումը ըստ գործունեության տեսակների»» բառերը փոխարինել «Ծածկագիրն ըստ ՀԴ-012-2013 «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի»» բառերով, «Ծածկագիրը ըստ ՀԴ 004-2001 «Չափման  և հաշվի միավորների դասակարգչի»» բառերը՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի

 

 

 

սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված «Չափման միավորների դասակարգչի»» բառերով, իսկ «ՀԴ 003-2000» բառերը՝ «ՀԴ-003-2016» բառերով ։

 

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակի միջոցով նախագծերի ընդունման և դրանց հաստատման համար ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

 

 

«----»----------2024


 

  • Обсуждалось

    02.10.2024 - 18.10.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 904

Принт

Связанные документы / ссылки