Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2024 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 5-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել  «լիցենզիան և» բառերով, իսկ  «կամ լիցենզիայի կամ դրա ներդիրի կրկնօրինակը» բառերը հանել,

2) 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «կամ դրա ներդիրի կրկնօրինակը» բառերը փոխարինել «և լիցենզիայի ներդիրը» բառերով,

3) 5-րդ կետի 3-րդ ենթակետում «պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը» բառերը և կետադրական նշանը փոխարինել «է տրամադրում լիցենզիան ու լիցենզիայի համապատասխան ներդիրը» բառերով,

4) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1 Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով։»,

5) 9-րդ կետում «կարող են ներկայացնել առձեռն կամ փոստով կամ» բառերը փոխարինել «են ներկայացնում, իսկ լիազոր մարմինը լիցենզիա և լիցենզիայի ներդիր է տրամադրում» բառերով և կետադրական նշանով, իսկ «(էլեկտրոնային հասցե՝ www.e-gov.am/licenses)» բառերը՝ «բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով,

6) 16-րդ կետից «լիցենզավորող հանձնաժողովի միջոցով» բառերը հանել,

7) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

8) 26-րդ կետը «լիցենզիայով» բառից հետո լրացնել «և լիցենզիայի ներդիրներով» բառերով, իսկ «կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports» բառերը փոխարինել «ներկայացնում են էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով,

9) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1. Հաշվետվությունները ներառում են առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

  • լիցենզավորված անձանց տվյալները՝ իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
  • հաշվետու ժամանակահատվածում լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրով թույլատրված գործունեության տեսակին համապատասխան իրականացրած գործունեության նկարագիրը, գործածված թափոնների քանակը (տոննա, խորանարդ մետր),
  • հաշվետու ժամանակահատվածի համար լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար վճարված պետական տուրքի չափը և վճարման օրը։»։

10) 28-րդ կետում «սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի տրամադրման համար սույն կարգով սահմանված ընթացակարգով» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիաների» տրամադրման բաժնի գործարկումից հետո:

 

 

  • Discussed

    02.10.2024 - 18.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 622

Print

Related documents / links