Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2024 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- 8-րդ կետում «տեղադրվելու» բառից հետո լրացնել «կամ պահվելու» բառերով, իսկ «՝ կախված դրանց տեղադրման եղանակներից (պահում, թաղում)» բառերը հանել,
- 11-րդ կետում «լիազոր» բառից առաջ լրացնել ««Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և» բառերով, իսկ «ներկայացնում» բառից հետո՝ «նախագիծը, կից ներկայացնելով նաև» բառերով,
- 11-րդ կետի «ա» և «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
- 11-րդ կետի «գ» ենթակետում «թափոնի» բառից առաջ՝ «էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցված և հաստատված» բառերով,
- 12-րդ կետում «ժամկետում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով,
- 16-րդ կետում «նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով» բառերը փոխարինել «նախագիծը դիմումատուին է տրամադրվում էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակի միջոցով նախագծերի ընդունման և դրանց հաստատման համար ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:
-
Discussed
02.10.2024 - 18.10.2024
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 550
Print