Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի հիման վրա:

Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի  28-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ, 46-րդ հոդվածի 2-րդ, 51-րդ հոդվածի 2-րդ մասերից, 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, որոնցով սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ (ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում, արտադրական հսկողության իրականացում, աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում, շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում):

Նախագծի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր գործունեության որոշ տեսակների համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների հստակ և օբյեկտիվ սահմանելու համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, միաժամանակ ավելացվել է հանրային առողջապահական նշանակության լաբորատոր գործունեության  տեսակները:

 

 

  1. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը

Նախագծի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ փոփոխելով ենթատեսակները, որոշ ենթատեսակներ սահմանելով որպես առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակներ, միաժամանակ լրացնել նոր բժշկական օգնության և սպասարկման տեսակներով։

Մասնավորապես.

  • Որոշման հավելվածով սահմանված են միայն մարդկանց հետազոտման հետ կապված լաբորատոր գործունեության տեսակները, ինչը խտրական է և կարգավորման դաշտից դուրս է թողնում մի շարք այլ՝ հանրային առողջապահական նշանակության լաբորատոր գործունեության տեսակները, որոնք մարդու առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից ունեն կարևոր նշանակություն, ինչպես նաև ունեն կենսանվտանգության, կենսապահովման միևնույն ռիսկերը: Այս մոտեցմամբ ավելացվել է նաև «Բժշկական կենդանաբանություն» տեսակը, որը ներառում է այն հետազոտությունները, որոնք իրականացվում են կրողների և փոխանցողների շրջանում՝ հայտնաբերելու  մարդու և կենդանիների փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների հարուցիչները:
  • «Շճաբանական (սերոլոգիական) տեսակը հանվել է, քանի որ այն հանդիսանում է «իմունաբանական» տեսակի մաս, բացառությամբ՝ «իզոսերոլոգիական»-ի, որն այսուհետ կդիտարկվի «իմունարյունաբանական» գործունեության տեսակում:
  • Որոշման հավելվածի 4-րդ կետը խմբագրվել է՝ հանվել են «լաբորատոր-ախտորոշիչ» բառերը, քանի որ բժշկական օգնության և սպասարկման որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայությունը արդեն իսկ բավարար է նմուշառման գործունեություն իրականացնելու համար: Ներկայիս իրավակարգավորմամբ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում, որը չհիմնավորված սահմանափակում է նախահետազոտական (նմուշառման) գործընթացի գործունեությունը: Առաջարկվող փոփոխության նպատակն է նմուշառումն ազատականացնել լաբորատորիայից, սակայն թողնել որպես բժշկական օգնության և սպասարկման ցանկացած գործունեության տեսակը, քանի որ նմուշառում իրականացնողը միջին բուժաշխատողն է։

Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով առաջարկվում է Որոշումը լրացնել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ, 46-րդ հոդվածի 2-րդ, 51-րդ հոդվածի 2-րդ մասերով և 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակներով՝

1) ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում,

2) արտադրական հսկողության իրականացում,

3) աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում,

4) շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:  

 

  1.  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 15-ի N 1450-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         

Նախագծի՝ մասնավորապես 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերի ընդունմամբ կհստակեցվի և կարդիականացվի Որոշման հավելվածով սահմանվող լաբորատոր-ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակները և կսահմանվեն հանրային առողրջապահական նշանակություն ունեցող «Բժշկական կենդանաբանության» լաբորատոր գործունեության տեսակը։

Նախագծի՝ մասնավորապես 1-ին կետի 3-րդ ենթակետի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 4-րդ  կետով նախատեսված միջոցառման կատարումը, ինչպես նաև Որոշմամբ կսահմանվեն Օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված միջոցառման  շրջանակներում («Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագածի Վարչապետի աշխատակազմ ներկայացնել) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  է ներկայացվելու Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով լրացվող տեսակներով գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և պայման-պահանջները սահմանող «Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, առաջարկվում է Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի և վերոնշյալ իրավական ակտի  ուժի մեջ է մտնելու ժամկետ սահմանել՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ը։

Հաշվի առնելով, որ Նախագծի՝  մասնավորապես 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերի ընդունումից հետո անհրաժեշտ է լինելու վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N867 որոշումը՝ ըստ մակարդակների տեխնիկական հագեցվածության ու կադրերի որակավորման պահանջների մասով, նոր փոփոխությունների արդյունքում վերահագեցվելու և վերալիցենզավորվելու են Հայաստանի Հանրապետության բոլոր առկա ախտորոշիչ լաբորատորիաները, ինչպես նաև առաջին անգամ լիցենզավորման են ենթարկվելու հանրային առողջապահական ոչ կլինիկական հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները, օրենսդրական պահանջների  կիրարկումն ապահովելու նպատակով նախագծի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2029 թվականի հունվարի 1-ը։

 

 

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից, իսկ 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը բխում են Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշմամբ հաստատված առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից:

 

 

 

 

  • Discussed

    30.09.2024 - 15.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1023

Print