Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ 2024 թվականի N ___- Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)  1-ին կետի 22-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«22) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. արյունաբանական

բ․ իմունարյունաբանական

գ․ ընդհանուր կլինիկական

դ․ կենսաքիմիական

ե. իմունաբանական

զ․ թունաբանական».

2) 1-ին կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1–22.6–րդ ենթակետերով.

«22.1) հյուսվածքաբանական

22.2) բջջաբանական

22.3) գենետիկական՝

ա․ բջջագենետիկական

բ․ մոլեկուլային գենետիկական

22.4) մանրէաբանական`

ա․ բակտերիաբանական

բ․ վիրուսաբանական

գ․ մակաբուծաբանական

դ․ սնկաբանական

22.5) բժշկական կենդանաբանություն

22.6) նմուշառում՝

ա․ արյան նմուշառում

բ․ կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում

գ․ շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 98-րդ ենթակետով`

«98) ոչ բուժական բնույթի՝

ա. ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում
բ. արտադրական հսկողության իրականացում

գ. աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում

դ. շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում».

4) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Բժշկական օգնության և սպասարկման` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:»:

  1. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը ուժի մեջ են մտնում 2029 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                       Երևան                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    30.09.2024 - 15.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1021

Print

Related documents / links