Under development
Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 339.1. հոդվածով՝
«Հոդված 339.1. Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելը կամ խուսափելը
- Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելը կամ խուսափելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
26.02.2018 - 19.03.2018
-
Type
Law
-
Area
Justice, Criminal legislation
-
Ministry
RA Investigative Committee
Views 9978
Print