ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 12–ի ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 662–Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 21–րդ կետից։
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների (այսուհետ՝ անասնաբուժական դեղամիջոցներ) փուլերից է դրանց գովազդը, սակայն ներկայումս անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվության տրամադրման իրավակարգավորման բացակայությունը հնարավորություն չի ստեղծում բարելավել այդ շղթայի լիարժեքությունը։ Անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմամբ կամ արտահանմամբ կամ պահպանմամբ կամ իրացմամբ զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձից տնտեսական ակտիվության բարձրացման գործոններից է գովազդի թույլտվությունը։
Արդի ժամանակաշրջանում կարևորվում է յուրաքանչյուր ապրանքատեսակի, ծառայության գովազդը։ Այս առումով հարկ է նշել, որ անասնաբուժական դեղամիջոցների գողազդի թույլտվության կանոնակարգի բացակայությունը կիրառողի, արտադրության ներդրման, ներմուծող համար ստեղծում են անորոշություն։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի հայտատու կարող են հանդես գալ` անասնաբուժական դեղատնային գործունեությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմամբ, մեծածախ կամ մանրածախ իրացմամբ զբաղվող կամ անասնաբուժության ոլորտում անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված կազմակերպությունները:
Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի միասնական մոտեցումների հստակեցման, գործելակերպի կանխատեսելիության բարձրացմանը:
Սույն նախագծի կարգավորման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» օրենքի 20–րդ հոդվածում կատարել լրացում, որը ներկայացվել է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով, որը 2024 թվականի օգոստոսի 15–ի N 1296–Ա որոշմամբ արժանացել է Կառավարության հավանությանը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում, եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:
- Կապը կառավարության ծրագրի եվ ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
- Ակնկալվող արդյունքը
Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ:
Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ:
ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի կանխելու ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի արտադրողների և սպառողների շրջանում գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հանրայնացմանը, որն էլ իր հերթին անվտանգ պայմաններ կստեղծի անասնաբուժության ոլորտում կիրառվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կիրառման գործում:
-
Discussed
12.09.2024 - 02.10.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1375
Print