Add to favourites

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2024 թվականի   N    - Ն

 

 

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության կարգը`  համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ___________-ի   N _____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների (այսուհետ՝ անասնաբուժական դեղամիջոցներ) գովազդի թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Գովազդի թույլտվությունը համաձայն N 1 Ձևի տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ (այսուհետ՝ Նախարարություն) հայտատուի կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա:
  3. Գովազդի թույլտվություն ստանալու հայտը՝ համաձայն N 4 Ձևի ներկայացնում է հայտատուն կամ նրա կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:
  4. Գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու համար գովազդի թույլտվություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կամ նրա կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը կարող է սույն կարգով թույլտվություն ստացած գովազդում կատարել տեքստի, հոլովակի, տևողության կամ զանգվածային լրատվության միջոցի փոփոխություն կամ լրացում (բացառությամբ գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի անվան և գովազդվող դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված հրահանգի), որի համար Նախարարություն է ներկայացնում գովազդի փոփոխություն կամ լրացում կատարելու թույլտվություն ստանալու հայտը՝ համաձայն N 4 Ձևի, կցելով գովազդի փոփոխված տեքստը՝ փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության միջոցներով գովազդ իրականացնելու համար գովազդային հոլովակը՝ կրիչով՝ երկու օրինակից:
  5. Գովազդի տեքստը պետք է համապատասխանի գրանցման ժամանակ հաստատված դեղի օգտագործման հրահանգի տվյալներին։
  6. Հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ներկայացվում են Նախարարություն առձեռն կամ փոստով կամ առցանց՝ Նախարարության էլեկտրոնային փոստի (secretariat@mineconomy.am) հասցեով:
  7. Զանգվածային լրատվության միջոցներով կարելի է գովազդել այն անասնաբուժական դեղամիջոցը, որը պատկանում է առանց դեղատոմսի տրվող դեղերի խմբին և չի պարունակում թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։

 

  1. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  2. Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի հայտատու կարող են հանդես գալ անասնաբուժական դեղատնային գործունեությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմամբ, մեծածախ կամ մանրածախ իրացմամբ զբաղվող կամ անասնաբուժության ոլորտում անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնակատեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։
  3. Հայտում պետք է նշված լինի՝
    • իրավաբանական անձի դեպքում` հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, գործունեության տեսակը և իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․
    • անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը, գործունեության տեսակը և իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․
    • անասնաբուժական դեղամիջոցի լրիվ անվանումը, պետական գրանցման հավաստագրի համարը, պետական տուրքի անդորրագիրը, գովազդի տեսակը, որի թույտվության համար ներկայացվում է հայտ՝ նշելով տեղեկատվական միջոցը, որի օգնությամբ տարածվելու է գովազդը, գովազդի տարածման ժամկետը․
    • հայտի պատասխանի ստացման եղանակը․
    • օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ նաև օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը։
  4. Հայտին կից ներկայացվում է՝
    • գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից․
    • գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված հրահանգը․
    • լիազորված անձի կողմից հայտ ներկայացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը։

9․    Եթե դեղամիջոցի կիրառումը պահանջում է հրահանգների հետ պարտադիր ծանոթացում, ապա սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով կից ներկայացվող գովազդի տեքստում պետք է տեղեկություններ ներառի դրա մասին։

  1. Հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանության, ձևական սխալների, վրիպակների առկայության դեպքում Նախարարությունը դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատուին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղղելու կամ լրացնելու առաջարկով:
  2. Սույն կարգի 10–րդ կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 13-րդ կետով գովազդի թույլտվության տրամադրման կամ մերժման համար սահմանված ժամկետի մեջ:
  3. Հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև հայտատուի տված բանավոր բացատրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրաման։ Գովազդի փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակները հաստատվում են համաձայնություն տալու մասին նշագրումով՝ համաձայն N 2 Ձևի։
  4. Նախարարությունը գովազդի թույլտվությունը տրամադրում կամ մերժում է սույն կարգով հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը Նախարարություն մուտքագրելու և հայտատուի բանավոր բացատրություն տալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Գովազդի թույլտվությունը համարակալվում է ըստ սերիայի և հերթական համարի՝ հնգանիշ թվով: Համարակալումը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։
  6. Գովազդի թույլտվության մասին հայտը (հայտատուին բանավոր լսելուց հետո) մերժվում է, եթե`
  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
  • սույն կարգի 10–րդ կետի պահանջը բավարարված չէ․
  • հայտին կից ներկայացված են ակնհայտ կեղծ փաստաթղթեր․
  • բացակայում է պետական տուրքի անդորրագիրը․
  • գովազդը հակասում է գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը․
  1. Գովազդի թույլտվության հրամանը գովազդի համաձայնեցված տեքստի կամ հոլովակի մեկ օրինակի հետ կամ գովազդի թույտվությունը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի օրինակը հանձնվում է հայտատուին՝ եռօրյա ժամկետում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
  2. Գովազդի թույտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը։
  3. Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվությունը տրամադրվում է ոչ ավել, քան անասնաբուժական դեղամիջոցի Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ժամկետը:
  4. Անասնաբուժական դեղամիջոցների հայտատուն իրավասու է գովազդը տարածել գովազդի թույլտվության մեջ նշված ժամկետում:
  5. Հայտատուն գովազդը տարածում է անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման ժամանակ արտադրողի կողմից հաստատված հրահանգի համաձայն։
  6. Գովազդի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
  7. Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք։
  8. Գովազդի փոփոխության կամ լրացում կատարելու մասին հայտում պետք է նշվի նաև գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին հիմնավորումը:
  9. Գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին հայտը բավարարվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով` սույն կարգով սահմանված դրույթների համաձայն:
  10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչել գովազդի թույլտվությունը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով, որի մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով, առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով պատշաճ ծանուցվում է հայտատուին՝ գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով, եթե՝
  • դադարեցվում է սույն կարգի 6–րդ կետով սահմանված գործունեությունը.
  • գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի շրջանառությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից.
  • հայտատուի` դեղերի արտադրության կամ դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կասեցման կամ դադարեցման դեպքում․
  • չի կատարվում սույն կարգի 22-րդ կետի պահանջը.
  • հայտատուի կողմից անբարեխիղճ գովազդ իրականացնելու՝ ներառյալ գովազդի տեքստի փոփոխության դեպքում։
  • առանց գովազդի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ դեղերի գովազդն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
  1. Անասնաբուժական դեղամիջոցները գովազդելիս պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարն ու օրը, ամիսը, տարին, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարն ու օրը ամիսը տարին, գործողության ժամկետը, Լիազոր մարմնի թույլտվության համարն ու օրը ամիսը, տարին:
  2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ դեղագրությունների պատրաստվող դեղի գովազդն արգելվում է։
  3. Հակացուցումներ ունեցող անասնաբուժական դեղամիջոցների գովազդային հոլովակի և փաստաթղթային տեքստի բովանդակության մեջ պետք է ներառվի «Տվյալ դեղամիջոցն ունի հակացուցումներ, այն կիրառելուց առաջ, խորհրդակցել անասնաբույժի հետ։» բառակապակցությունը:
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն իրավասու է գովազդի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելուց հետո դիմելու գովազդակրին կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:
  5. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու կամ թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանը կարող է բողոքարկվել վարչական և դատական կարգով:
  6. Առանց անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ անասնաբուժական դեղամիջոցների գովազդն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԷՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Գ Ո Վ Ա Զ Դ Ի  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N __________

 

Տրված_____ _______________ 20   թ.

 

Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը_________________________________________________________________

 

Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման հավաստագրի համարը_________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը    

__________________________________________________________________________

 

Գովազդի տեսակն ու տեղեկատվական միջոցի անվանումը, որով նախատեսվում է տարածել գովազդը

__________________________________________________________________________

Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի (պատվաստանյութ, շիճուկ կամ ախտորոշիչ միջոց) լրիվ անվանումը

_________________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը __ _____20    թ.-ից մինչև __ ___20    թ.-ը:

 

_____________________________________

                 (ստորագրություն)

Կ.Տ.

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՀՈԼՈՎԱԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Անասնաբուժական դեղամիջոցի 20   թվականի թիվ - - - X X - 0 0 0 0 0

գովազդը ____________________________________________________

  (հայտատուի անվանումը կամ անունը, ազգանունը)

  

 

կարող է իրականացվել միայն սույն տեքստի և (կամ) կից հոլովակի համաձայն:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

_____________________________

 

(ստորագրությունը)

 

 _________ _______________ 20   թ.

 

Կ.Տ.

 

 

 

 

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը,

________________________________________________________________________

 

  1. Գործունեության տեսակը, իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

  1. Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի` պատվաստանյութի, շիճուկի կամ ախտորոշիչ միջոցի լրիվ անվանումը

________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

  1. Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման հավաստագրի համարը______________________________________________________________________

 

  1. Գովազդի տեսակը, որի թույլտվության համար հայտ է ներկայացվում

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(հեռուստատեսություն, ռադիո, համացանց, զանգվածային տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

 

  1. Օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը————————————

 

  1. Հայտի պատասխանի ստացման եղանակը____________________________________

 

  1. Գովազդի տարածման ժամկետը______________________________________________

 

  1. Կից ներկայացնում եմ՝

 

     գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից

           գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից հաստատված հրահանգը

          Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:______________________________________________________________

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: ____________________________________________________________________________

 (հայտատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

________ _______________ 20     թ.

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՀՈԼՈՎԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

  1. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

3․ Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, ————————————————————————————————————————————

4․ Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը,——————————————————————————————————————————

 

  1. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ______________________________________________________________________

________________________________________________________________________

 

  1. Գովազդի թույլտվության սերիան, համարը, տրամադրման ամսաթիվը, գործողության ժամկետը,_______________________________________________________

 

  1. Գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու հիմնավորում

 ----------------------------------------------------------------------------------------------------------------------

 ----------------------------------------------------------------------------------------------------------------------

 

6.Կից ներկայացնում եմ՝

 

    գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից

 

          գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված հրահանգը.

 

          Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:__________________________________________________________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին

 __________________________________________________________________________

 (հայտատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________ _______________ 20   թ.

 

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

  • Duration

    12.09.2024 02.10.2024
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 824

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.