Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշման) սահմանել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, սակայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն այդ օրենքի վերնագիրը, այլ նաև այն մարմինների շրջանակը, որոնք պետք է ներկայացնեն տեղեկություններ կենտրոնացված հաշվառման համար: Բացի այդ, օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտություն առաջացավ, օրինակ՝ հետայսու ընտանքի անդամների համատեղ բնակվելու կամ չբնակվելու հանգամանքն այլևս որևէ նշանակություն չունի արարքն ընտանեկան և կենցաղային բռնություն համարելու համար, ինչից ելնելով Որոշման մեջ նույնպես առաջանում է համապատասխանեցման անհրաժեշտություն։
Վերոգրյալ և այլ խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում՝ հիմնված օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական բնույթի շտկումների վրա։
- Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է՝
- իրականացնել տերմինաբանական համապատասխանեցում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի հետ, և Որոշման մեջ կիրառել նույնական եզրույթներ,
- վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար տեղեկություններ տրամադրող մարմինների շրջանակը, ինչպես նաև մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների շրջանակը,
- պարզեցնել տեղեկատվություններ լրացնելու կարգը Որոշման Թերթիկ N 1-ում,
- կատարել տեխնիկական բնույթի շտկումներ։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն Լիազոր մարմնին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ:
- Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:
-
Discussed
09.09.2024 - 25.09.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 683
Print