Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշման) սահմանել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, սակայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն այդ օրենքի վերնագիրը, այլ նաև այն մարմինների շրջանակը, որոնք պետք է ներկայացնեն տեղեկություններ կենտրոնացված հաշվառման համար: Բացի այդ, օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտություն առաջացավ, օրինակ՝ հետայսու ընտանքի անդամների համատեղ բնակվելու կամ չբնակվելու հանգամանքն այլևս որևէ նշանակություն չունի արարքն ընտանեկան և կենցաղային բռնություն համարելու համար, ինչից ելնելով Որոշման մեջ նույնպես առաջանում է համապատասխանեցման անհրաժեշտություն։

Վերոգրյալ և այլ խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում՝ հիմնված օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական բնույթի շտկումների վրա։ 

  1. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է՝

  • իրականացնել տերմինաբանական համապատասխանեցում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի հետ, և Որոշման մեջ կիրառել նույնական եզրույթներ,
  • վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար տեղեկություններ տրամադրող մարմինների շրջանակը, ինչպես նաև մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների շրջանակը,
  • պարզեցնել տեղեկատվություններ լրացնելու կարգը Որոշման Թերթիկ N 1-ում,
  • կատարել տեխնիկական բնույթի շտկումներ։ 
  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն Լիազոր մարմնին: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ: 

  1. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

 

 

 

 

  • Обсуждалось

    09.09.2024 - 25.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 359

Принт