Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Dina Davtyan 24.09.2024 18:54:29 Դիզայներին կամ նմանօրինակ մասնագետին 20 տոկոսի դաշտ տանելով, չեք ավելացնում բյուջեի եկամուտները, այլ հակառակը` մեծացնում եք ստվերը։ Մասնագետը սպասարկում է ֆիզիկական անձն, մեծամասամբ գրասենյակային տարածքից դուրս, բնական է, եթե չի ուզում 20 տոկոս հարկ վճարել, բոլոր հնարավոր դեպքերումվերցնելու է գումարը` չի տրամադրելու ծախսը հավաստող փ/թուղթ։ Ինչպես եք ապացուցելու նրա եկամուտը՞ Հիմա գոնե 5 տոկոսը հոժարությամբ վճարում են, 20 տոկոսի դեպքում շրջանառության կեսը ստվերելու են։
2 Arpi Hovhannisyan 26.09.2024 13:00:37 Նպատակը վերոնշյալ ոլորտի մասնագեների համար արտոնյալ հարկման ռեժիմը սահմանափակելն է, անհայտ պատճառով, բայց որպես հիմնավորում նշել եք, որ պետական բյուջեի եկա­մուտների տարեկան աճը ԱԱՀ-ի և շահութահարկի գծով գնահատվում է շուրջ 13 մլրդ դրամ։ Բայց էլի անհայտ է, թե ոնց եք հաշվել, քանի որ այդ մասնագետները միանշանակ ստվեր են մտնելու, իսկ հարգարժան պեկ–ը այդքան վարչական ռեսուրս չունի, որ կարողանա վերահսկողություն ապահովել։ Այ լավ կլիներ մի քիչ էլ հիմնավորման մեջ գրեիք, թե ոնց եք պատրաստվում ստվերից հանել արդեն իսկ չգրանցված մասնագետներին, որոնք աշխատում են, բայց որևէ տեղ հարկ չի գոյանում։
3 Աննա Խաչատրյան 26.09.2024 16:35:09 Ծառայություն մատուցողներին ԱԱՀ-ի դաշտ դանելը դա նույնն է, թե ինչ որ արհեստական միջամտությամբ բիզնեսը ոչնչացնեք։ Ու ենթադրվումէ, որ հատուկ եք անում...
4 Ando Abrahamyan 26.09.2024 17:57:21 Բլոգերներին թողած, որ միլիարդներ են աշխատում, ընկել եք նորմալ մասնագետների հետևից՞
5 "ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ 27.09.2024 16:03:44 Նախագիծը չի բխում հայտարարված նպատակից (հարկային բեռի համահարթեցում), և ունենալու է խտրական բացասական ազդեցություն գերփոքր ու փոքր բիզնեսի համար (որպես հարկատու), ինչպես նաև դատական ու վարչական ներկայացուցչության ծառայությունների ու ա․ձ․ հաշվապահների ծառայությունների սպառողների (որպես սպառող) համար։ Այսպես, փոքր ու գերփորք բիզնեսը գրեթե չունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ ու ծախսեր, և իրենց համար հարկային բեռը շրջանառության հարկի համեմատ կաճի ոչ թե 2,5-3,2 անգամ (որը ԱԱՀ դաշտում գործող միջին ու խոշոր բիզնեսներին արդյունավետ դրույքաչափն է), այլ առնվազն 5-6 անգամ։ Այսինքն գործ կունենանք փոքր ու գերփորք բիզնեսի խտրական բարձր հարկման հետ (արդյունավետ դրույքաչափի առումով)։ Միաժամանակ, ֆիզիկական անձանց դատական ու վարչական ներկայացուցչություն իրականացնող փաստաբանները, փոքր ու գերփորք բիզնեսին սպասարկող հաշվապայները իրենց ծառայությունները ստիպված կլինեն թանկացնել առնվազն 25-30 տոկոսով (20 տոկոս ԱԱՀ, ու 5-10 տոկոս շահութահարկի գծով լրացուցիչ հարկային բեռին համարժեք), ինչը կհանգեցնի այս կենսական կարևորություն ունեցող ծառայությունների գնաճի առավել խոցելի խավերի ու բիզնեսների համար։ Հնարավոր լուծումներ՝ 1. Ընդհանուր հարկային դաշտ բերելու փոխարեն մասնագիտական ծառայությունների համար սահմանել շրջանառության հարկի 15 տոկոս դրույքաչափ։ Արդյունքում կապահովվի նպատակադրված համահարթեցումը, չի բարդանա վարչարարությունը, իսկ հարկային բեռը բացարձակ առումով չափավոր կաճի (կբացառվի խտրական բարձր հարկումը ԱԱՀ-ով ձեռքբերում ու նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսի մասով)։ 2. Ֆիզիկական անձանց ու փոքր ու գերփորք բիզնեսին փոքր բիզնեսների կողմից (օրինակ՝ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող) մատուցվող մասնագիտական ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, որի պարագայում կբացառվի նրանց համար այդ ծառայությունների էական գնաճը, իսկ շահութահարկի հաշվին նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսը ամեն դեպքում կսկվի վճարել ԱԱՀ դաշտում գործող բիզնեսի հետ ավելի համադրելի ծավալի հարկ։ 3. Կիրառել արդյունավետ հարկման շեմեր, այն է, սահմանել, որ ԱԱՀ ու շահութահարկի հանրագումարը չպետք է անցնի որոշակի ընդհանուր շեմը (օրինակ՝ 10 տոկոս մինչև 24 մլն շրջանառության մասով, 15 տոկոս մինչև 58 մլն շրջանառության մասով ու 20 տոկոս մինչև 115 մլն մասով)։