Add to favourites

The project has not been accepted

ՀH ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  • Ընթացիկ վիճակը ևիրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ինչպես հայտնի է, ներկայումս Հայաստանի կրթական համակարգի բոլոր օղակներում (հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ԲՈՒՀ-ական) առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը միայն պետության միջոցներով բավականին բարդ է և ժամանակատար։ Միաժամանակ, վերջին տարիներին տնտեսավարողների հիմնական խնդիրներից է դարձել որակյալ մասնագետների պակասը՝ ինչպես բարձրագույն կրթությամբ։ Այդ պատճառով տնտեսավարողներն առավել հաճախ են սեփական միջոցներով կրթում իրենց ապագա կադրերին, կամ պատվիրակում են այդ գործառույթը ոչ ֆորմալ կրթության կազմակերպություններին։

Խնդրի կարևորության և դրա լուծմանն ուղղված քայլերի մասին նշված է նաև ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2117-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 11-րդ կետում՝

«Գերակա նպատակ ունենալով ժամանակի պահանջներին և չափանիշներին համապատասխան մասնագետներ պատրաստելը՝ վերջին տարիներին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմամբ պայմանավորված մի շարք նոր մասնագիտությունների պահանջարկի մեծացումը, կատարված ուսումնասիրությունները, ՆՄՄԿՈւ հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունները ՀՀ մարզային առանձնահատկություններին համապատասխանեցնելու հանգամանքը առանցքային են դարձնում հաստատություններում աշխատաշուկայում պահանջվող մասնագիտությունների գծով ուսուցման կազմակերպումը, ինչը հնարավորություն է ստեղծում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը դարձնել առավել գրավիչ և համահունչ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներին և ժամանակակից զարգացումներին՝ նպաստելով նաև շրջանավարտների զբաղվածությանը:»:

Կադրերի պակասը լրացնելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 4-րդ կետի համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» նպատակին հասնելու համար  նախատեսված է հետևյալ միջոցառումը՝

«Հաջողված մասնավոր/ոչ ֆորմալ կրթական հաստատությունների հետ համատեղ առկա ուսումնական հաստատության վերակազմակերպում կամ տարեկան 1 նոր կրթական հաստատության ստեղծում, արհեստագործական, միջին մասնագիտական և այլ՝ բիզնեսի կողմից պահանջված մասնագետների բացը լրացնելու համար։ Տարեկան առնվազն 150 նոր մասնագետի աշխատանքով ապահովում»։

Վերը բերված նպատակներից պարզ է դառնում խնդիրների այն շրջանակը, որը փորձելու է լուծել կառավարությունն առաջիկա տարիներին։ Այդուհանդերձ, բիզնեսի արագ փոփոխվող պահանջների և որակյալ կադրերի նկատմամբ պահանջարկի կտրուկ ավելացման պարագայում միայն պետության միջոցներով հնարավոր չի լինելու բավարարել աշխատաշուկայի պահանջարկը։

Առկա խնդիրներին ավելացել է նաև արցախահայերին աշխատանքի տեղավորման անհրաժեշտությունը, որին էապես կարող է նպաստել որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը՝ այդպիսով ստեղծելով մրցունակ աշխատուժի առաջարկ։

Նշված խնդիրների ֆոնին առկա են որոշ օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս որակյալ ոչ ֆորմալ կրթական հաստատություններին լիցենզավորվել և գործել որպես ֆորմալ կրթական հաստատություններ։ Մասնավորապես՝

  • մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների լիցենզավորման համար անհրաժեշտ է, որպեսզի պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանա հիմնական աշխատավայր․
  • օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`

1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.

2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:

  • անհրաժեշտ է ապահովել զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, ամբիոնների,մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին․
  • Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները նախատեսում են, որ «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է «բակալավր» որակավորմամբ մասնագետի առնվազն 2 տարվա խորացված ուսուցում` ներառյալ շրջանավարտների գիտահետազոտական կամ գիտամանկավարժական գործունեության պրակտիկան:

Վերը նշված պահանջների հետևանքով այն կրթական հաստատությունները, որոնք ներգրավում են տարբեր ոլորտների բարձրակարգ և անվանի մասնագետների՝ իրենց փորձը և գիտելիքները երիտասարդներին փոխանցելու նպատակով, չեն բավարարում լիցենզավորման չափանիշներին, քանի որ այդ մասնագետներն ունեն այլ աշխատանք և կրթությունը կարող է չդիտարկվել որպես հիմնական, իսկ կրթական պրոցեսը կազմակերպվում է ավելի խտացված։ Փաստ է, սակայն, որ հատկապես տեխնոլոգիական ոլորտում առավել արդիական գիտելիքներ ունեն այն դասախոսները, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ և տիրապետում են աշխարհի մասշտաբով տեսական ու գործնական վերջին նորություններին։

Ինչ վերաբերում է օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատություններին՝ վերջիններիս դասախոսները հաճախ տիրապետում են օտար լեզվին՝ որպես մայրենիի կամ հիմնական մասնագիտական լեզվի, ինչն անիմաստ է դարձնում որակավորման հետ կապված պահանջները։

Մատնանշված խնդիրերը քարտեզագրվել են և դրանց լուծումը կարևորվել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ 29.11.2023 թ.  կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։

Հարկ է նաև նշել, որ 22.05.2024 թ. ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքն արդեն իսկ որդեգրել է նշված մոտեցումներից շատերը: Մասնավորապես, օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայման է համապատասխան կրթական մակարդակում մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը, որից հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մանկավարժական աշխատողների թվի առնվազն 30 տոկոսը (նախկին 50 տոկոսի փոխարեն)։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվողարդյունքը.

Հաշվի առնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող վերը թվարկված խնդիրները՝ առաջարկվում է՝

  • մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների լիցենզավորման համար անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատության հիմնական աշխատավայր հանդիսանալու պահանջը վերանայել և նվազեցնել մինչև 30% ինչը համապատասխանում է մասնագիտական կրթության ծրագրում ընդունված չափանիշին․
  • Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար վերացնել դասախոսների՝ օտար լեզվի իմացության հավաստման և վերապատրաստման պահանջները․
  • ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներին համապատասխանելու պահանջը մասամբ վերանայել, սահմանելով, որ մագիստրական ծրագրերի դեպքում մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով ․
  • «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագրի 2 տարվա խորացված ուսուցման փոխարեն սահմանել 1 տարի։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում մի շարք ոչ ֆորմալ կրթական հաստատություններ կլիցենզավորվեն և կավելացնեն ծավալները՝ պատրաստելով ավելի շատ կադրեր։ Արդյունքում հնարավոր կլինի բավարարել ավելի մեծ թվով տնտեսավարողների պահանջարկը՝ նպաստելով հատկապես բարձր արտադրողական ոլորտների արագ աճին։

Նախագիծը կարող է նպաստել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության վերաորակավորմանը և մրցունակ աշխատանքով ապահովմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ: Նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ 29.11.2023 թ. կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 4-րդ կետից:

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

  • Discussed

    04.09.2024 - 22.09.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science, Job and employment, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 654

Print