The project has not been accepted
ՀH ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2024 թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 19 հավելվածի.
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «50 տոկոսի» բառերը փոխարինել «30 տոկոսի» բառերով:
բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «պահանջները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների» բառերը:
գ. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հաuտատող փաuտաթղթերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով)» բառերը:
- ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները հաստատելու մասին» N 24 որոշման.
1) Հավելված N 1-ի 3-րդ կետում 8-րդ պարբերությունում «առնվազն 2» բառերը փոխարինել «առնվազն 1» բառերով:
2) Հավելված N 2-ի 11-րդ կետում «ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
04.09.2024 - 22.09.2024
-
Type
Order Decision
-
Area
Education and science, Job and employment, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 653
Print