Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

- Հարկ վճարողը (հարկային գործակալը) և նրա պաշտոնատար անձը պարտավոր է համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարագրով ընդգրկվող ժամանակահատվածի մասով)։ Խնդիրն այն է, որ չնայած օրենսգրքով նշված պահանջը սահմանված ժամկետում չկատարելու համար սահմանված է պատասխանատվություն, սակայն միայն պատասխանատվության կիրառումը համակարգչային ծրագրերի տվյալների բացակայության պայմանում հնարավորություն չի տալիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց ստուգել ստուգվող ժամանակահատվածի՝ հաշվապահական հաշվառման տվյալների ամբողջությունը՝ հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկման նպատակով։

- Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու և (կամ) նոր աշխատողի համար սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու, ինչպես նաև առանց կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի կամ կամավոր աշխատանք կատարող անձի համար 250.000 դրամի չափով: Խնդիրն այն է, որ հարկ վճարողների կողմից շարունակվում է աշխատողներին չգրանցելու բացասական երևույթը և նշված պատասխանատվության չափը չի հանդիսանում այն զսպող մեխանիզմը, որը կստիպի գործել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան և պատշաճ կերպով կատարել աշխատողների գրանցում։

- Ներկայումս հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի կամ արժեքի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է հինգ միլիոն դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության մեկ տոկոսի գումարի հանրագումարի չափով: Խնդիրն այն է, որ պատասխանատվության միջոցի այս չափը ևս հարկ վճարողների համար չի հանդիսանում զսպող մեխանիզմ, որը թույլ չի տա կատարել ծրագրային միջամտություն, ինչի արդյունքում էլ հարկային մարմին չի ներկայացվի սխալ տեղեկատվություն:

  • Discussed

    04.09.2024 - 19.09.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2128

Print