Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարագրով ընդգրկվող ժամանակահատվածի մասով)։ Սույն կետում նշված ծրագրերի կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենի տրամադրումն  արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրում են հարկ վճարողը և ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք.»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «բ» ենթակետում «հարկային ստուգմանն առնչվող» բառերը փոխարինել «հարկային հսկողությանն առնչվող» բառերով, իսկ «փաստաթղթերի կրկնօրինակ)» բառերից հետո լրացնել «, հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը,  համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցները (այդ թվում բջջային հեռախոսները)» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասի 7-րդ կետում «հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի» բառերով։

 

Հոդված 5 Օրենսգրքի 353-րդ հոդվածի՝

1)       1-ին մասում՝ «կրկնօրինակ)» բառից հետո լրացնել «, հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր, համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցները (այդ թվում բջջային հեռախոսները)» բառերը,

2)       1-ին մասում՝ «իրերը,» բառից հետո լրացնել «համակարգչային ծրագրերը կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենները, համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցները (այդ թվում բջջային հեռախոսները),» բառերը, իսկ «իրերի» բառից հետո լրացնել «, համակարգչային ծրագրերի, համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցների (այդ թվում բջջային հեռախոսների)» բառերը,

3)       3-րդ մասում՝ «Առարկաների» բառից հետո լրացնել «, համակարգչային ծրագրերի» բառերը,

4)       2-րդ մասում՝ «Իրեր,» բառերից հետո լրացնել «համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճեններ, համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցներ (այդ թվում բջջային հեռախոսներ),» բառերը, իսկ «իրերի,» բառից հետո լրացնել «համակարգչային ծրագրերի կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենների, համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների միջոցներ (այդ թվում բջջային հեռախոսներ),» բառերը։

 

Հոդված 6. Օրենսգրքի 405-րդ հոդվածի՝

1)  1-ին մասում 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համակարգչային ծրագրերով չվարելը համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերելու կամ համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց՝ Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված ժամկետում հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարագրով ընդգրկվող ժամանակահատվածի մասով) էլեկտրոնային կրիչով չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝»,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասում «հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերը կամ դրանց» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «ակտի» բառից հետո «կամ» բառը փոխարինել «և» բառով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 500 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի կամ կամավոր աշխատանք կատարող անձի համար: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում» բառերը, ինչպես նաև նույն մասում «հինգ միլիոն դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության մեկ տոկոսի գումարի հանրագումարի չափով» բառերը փոխարինել «տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 50 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ միլիոն դրամը» բառերով։

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    04.09.2024 - 19.09.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2130

Print