ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
4 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 22-ին «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի ընդունմամբ։ Համաձայն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Այս համատեքստում համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված օրենքի դրույթներին։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
2024 թվականի մայիսի 22-ի ընդունվել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքը։ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ինչպես նաև Օրենքը լրացվել է նոր 12․1-ին գլխով, հետևաբար վերոգրյալ օրենքով սահմանված պահանջի ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով օրենքով սահմանված իրավակարգավորումներին։
Միաժամանակ նախագծում կատարվել է լրացում, որ տեղական արտադրության սպանդանոցային ծագման հումքի և մթերքի ստացման ժամանակ սահմանել կարգավորում նաև կենդանու բուծման երկրի մասին, քանի որ ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել կենդանին, որ երկրում է բուծվել, որից ստացվել է հումքը և մթերքը։ Հիշյալ կարագավորումը ուժի մեջ կմտնի ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2024 թվականի մայիսի 22-ին «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։
-
Discussed
03.09.2024 - 23.09.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1296
Print