Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի   29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է  2024 թվականի մայիսի 22-ին «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի  ընդունմամբ։ Համաձայն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

   Այս համատեքստում համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված օրենքի դրույթներին։

 

 

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

2024 թվականի մայիսի 22-ի ընդունվել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն  օրենքը։ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ինչպես նաև Օրենքը լրացվել է նոր 12․1-ին գլխով, հետևաբար վերոգրյալ օրենքով սահմանված պահանջի ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով օրենքով սահմանված իրավակարգավորումներին։

    Միաժամանակ նախագծում կատարվել է լրացում, որ տեղական արտադրության սպանդանոցային ծագման հումքի և մթերքի ստացման ժամանակ սահմանել կարգավորում նաև կենդանու բուծման երկրի մասին, քանի որ ներկայումս առկա է  օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել կենդանին, որ երկրում է բուծվել, որից ստացվել է հումքը և մթերքը։ Հիշյալ կարագավորումը ուժի մեջ կմտնի ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2024 թվականի մայիսի 22-ին «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։   

 

  • Քննարկվել է

    03.09.2024 - 23.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1302

Տպել