Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, ապա մաքսային մարմինը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է հայտարարատուի հիմնավորված դիմումի և նրա ներկայացրած մաքսային հայտարարագրի հիմքով մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում: Համապատասխան դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշմամբ։

Ներկայումս իրականացվող՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման շրջանակներում առաջացել է տրանսպորտային միջոցի հայտարարագրի՝ հայտարարատուի դիմումի հիման վրա էլեկտրոնային տեսքի ձևավորման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտություն։ Մասնավորապես, նախատեսվում է հայտարարատու անձանց օժանդակության նպատակով, վերջիններիս կողմից ներկայացվող՝ տրանսպորտային միջոցի փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ձևավորել տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքը՝ մաքսային մարմինների կողմից հաշվառման և հսկողության նպատակով, իսկ հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը դիտարկել որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 278-րդ հոդվածին համապատասխան։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել՝

  • տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք․
  • մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները․
  • հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները․
  • հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։

  • Discussed

    02.09.2024 - 17.09.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 909

Print