«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, ապա մաքսային մարմինը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է հայտարարատուի հիմնավորված դիմումի և նրա ներկայացրած մաքսային հայտարարագրի հիմքով մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում: Համապատասխան դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշմամբ։
Ներկայումս իրականացվող՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման շրջանակներում առաջացել է տրանսպորտային միջոցի հայտարարագրի՝ հայտարարատուի դիմումի հիման վրա էլեկտրոնային տեսքի ձևավորման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտություն։ Մասնավորապես, նախատեսվում է հայտարարատու անձանց օժանդակության նպատակով, վերջիններիս կողմից ներկայացվող՝ տրանսպորտային միջոցի փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ձևավորել տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքը՝ մաքսային մարմինների կողմից հաշվառման և հսկողության նպատակով, իսկ հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը դիտարկել որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 278-րդ հոդվածին համապատասխան։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
- տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք․
- մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները․
- հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները․
- հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։
-
Քննարկվել է
02.09.2024 - 17.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 913
Տպել