Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
_____________ 2024 թվականի N _______-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխություննեը՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ գլխով.
«3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային զինվորական ծառայության կարող են ընդունվել հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները։
8․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար զինծառայողը սույն կարգի 3-րդ կետով նշված զեկուցագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության այն ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետին, որտեղ զինծառայողը ծառայում է։ Զեկուցագիրը քննարկվում է սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով։
9․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ համապատասխան պաշտոնում պայմանագրային զինվորական ծառայության դիմած զինծառայողը նշված պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան ձևի գործող թույլտվություն ունենալու դեպքում։»,
2) որոշման N 1 հավելվածի ձևից «ՀՀ ՊՆ», «զորամասի» և «նույն զորամասի» բառերը հանել, «հրամանատար» բառից հետո լրացնել «(պետ)» բառը, իսկ «ՀՀ զինված ուժերում» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնի անվանումը» բառերով,
3) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «և ազգային անվտանգության ծառայության» բառերը,
4) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «կամ
ազգային անվտանգության ծառայության» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
2024թ. ․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․
Երևան

  • Discussed

    30.08.2024 - 14.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 867

Print

Related documents / links

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.09.2024

Նախագծով առաջարկվում է Որոշման հավելված 2-ի 2-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «և ազգային անվտանգության ծառայության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միայն «և» շաղկապով բաժանված պայմանով նորմի կիրառումը ենթադրում է դրանում թվարկված բոլոր պայմանների պարտադիր առկայություն: Այս կանոնից ելնելով՝ ստացվում է, որ պարտադիր զինծառայողներին անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսելու հարցում ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է բյուջետային հայտ ներկայացնեն համատեղ: Սակայն, ելնելով այն փաստից, որ նշված պետական մարմինները գործում են միմյանցից անկախ, ուստի մեր դիտարկմամբ, անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրին տալ ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին առանձին բյուջետային հայտեր ներկայացնելու հնարավորություն: Հետևաբար առաջարկում ենք Որոշման հավելված 2-ի 2-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «և (կամ) ազգային անվտանգության ծառայության» բառերը:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.09.2024

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են նրան, որ Որոշման հավելված 1-ով սահմանված զեկուցագրի ձևում (այսուհետ՝ Ձև) կիրառված արտահայտությունները զինծառայողին հնարավորություն տան իրավասու անձին հասցեական դիմելու, որը Պաշտպանության նախարարության որևէ զորամասի հրամանատարից բացի, կարող է լինել նաև ԱԱԾ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետը: Սակայն, եթե Որոշման N 1 հավելվածի Ձևում ներածական մասից հանվի «ՀՀ ՊՆ», «զորամասի» և «նույն զորամասի» բառերը, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերում» բառերը փոխարինվի «պետական լիազոր մարմնի անվանումը» բառերով, առանց տողատակերում հստակեցնող հուշումների (ինչպես առաջարվում է Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում), ապա կարող է շփոթություն առաջացնել զինծառայողի մոտ և թերի լրացվել վերջինիս կողմից: Ուստի քննարկվող հարցի կապակցությամբ առաջարկում ենք զեկուցագրի Ձևի ներածական մասում հասցեատիրոջ անվան տողատակում (փոքր տառաչափով) ավելացնել «ՀՀ ՊՆ զորամասի կամ ԱԱԾ ստորաբաժանման անվանումը» բառերը, «նույն զորամասի» բառերից հետո դնել շեղագիծ (/) և ավելացնել «ստորաբաժանման» բառը, իսկ զեկուցագրի տեքստում «ՀՀ զինված ուժերում» բառերը հանելու դեպքում, դրա տեղում դնել դատարկ տող և տողատակում (փոքր տառաչափով) ավելացնել «պետական լիազոր մարմնի անվանումը» բառերը:

See more