Add to favourites
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Տիգրան Ստեփանյան 22.08.2024 12:52:26 | Այսինքն եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է էլեկտրատեղակայանքի սեփականատեր, ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող է, չի հանդիսանում ՀԷՑ-ի սպառող և առհասարակ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ ՀԷՑ-ի հետ, դուք այս նախագծով առաջարկում եք անտեսել նրանց սեփականության իրավունքը և պարտադրել նրանց սեփական կայանքներով արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել ՀԷՑ-ի բաշխման ցանցին? | Հարկ ենք համարում նշել, «սպառող» և «ենթասպառող» հասկացությունները հստակորեն սահմանված են «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 4-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվող օրենսդրական փոփոխություն-ները վերաբերում են տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից արտադրված էլեկտրական էներգիան դեպի բաշխման ցանց առաքմանը։ Ուստի առաջարկում ենք կրկին անգամ ուսումնասիրել գործող իրավանորմը և ՀՀ օրենքի նախագծի փաթեթը։ |