Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 22.08.2024 12:52:26 | Այսինքն եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է էլեկտրատեղակայանքի սեփականատեր, ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող է, չի հանդիսանում ՀԷՑ-ի սպառող և առհասարակ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ ՀԷՑ-ի հետ, դուք այս նախագծով առաջարկում եք անտեսել նրանց սեփականության իրավունքը և պարտադրել նրանց սեփական կայանքներով արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել ՀԷՑ-ի բաշխման ցանցին? | Հարկ ենք համարում նշել, «սպառող» և «ենթասպառող» հասկացությունները հստակորեն սահմանված են «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 4-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվող օրենսդրական փոփոխություն-ները վերաբերում են տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից արտադրված էլեկտրական էներգիան դեպի բաշխման ցանց առաքմանը։ Ուստի առաջարկում ենք կրկին անգամ ուսումնասիրել գործող իրավանորմը և ՀՀ օրենքի նախագծի փաթեթը։ | Չի ընդունվել։ |