ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։
2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ԱԴՌ Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։
ԱԴՌ Համաձայնագրի պահանջներին հաապատասխան 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրեենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է կանոնակարգել
1․ վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները․
2․ մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը․
3․ անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, քանի որ վկայականների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանվել է պետական տուրք, որի հաշվարկի համար վիճակագրական տվյալներ առկա չեն։ Միաժամանակ մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար ՀՀ պետական բյուջեում ծախսերի անհրաժեշտություն կլինի, որի համար ներկայացվել է 2025 թվականի համապատասխան բյուջետային հայտ։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01․07․2019թ․ N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետից, ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-րդ կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից, ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 5-րդ կետերից։