ՆԱԽԱԳՒԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<———>>——— 2024 թվականի N ————-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 11-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել՝
1) վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները՝ համաձայն հավելված N 1-ի․
2) մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը` համաձայն հավելված N 2-ի։
3) անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|
Երևան
|
|
Հավելված 1
ՀՀ կառավարության
<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1․ Սույն պահանջներով կարգավորվում են վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների գիտելիքները ստուգելու նպատակով որակավորման քննություններ հանձնելու հետ կապված հարաբերությունները։
2․ Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման վկայական ստանալու համար անձը պետք է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող ուսումնական կազմակերպությունում (այսուհետ՝ ուսումնական կազմակերպություն) անցնի վերապատրաստման դասընթաց և հանձնի որակավորման քննություն։
3․ Որակավորման քննությունը կազմակերպում է տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)։
4․ Համապատասխան վերապատրաստման դասընթացի ավարտից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ ուսումնական կազմակերպությունը դիմում է լիազոր մարմնին որակավորման քննություն կազմակերպելու համար՝ ներկայացնելով վերապատրաստման դասընթացի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը։
5․ Լիազոր մարմնի կողմից ստեղծված քննական հանձնաժողովը (այսուհետ՝ քննական հանձնաժողով) ուսումնական կազմակերպությունից դիմումը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է որակավորման քննություն։
6․ Քննական հանձնաժողովը որակավորման քննության վայրի, ամսաթվի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և տեղեկացնում դիմումատուներին՝ ոչ ուշ, քան քննության օրվանից 10 աշխատանքային օր առաջ:
7․ Որակավորման քննությանը չի թույլատրվում մասնակցել այն անձանց, ովքեր չեն ներկայացրել անձնագիր, կամ անձը հաստատող փաստաթուղթ, կամ վերապատրաստման դասընթաց անցնելու վերաբերյալ տեղեկանք, կամ չեն վճարել որակավորման քննություն հանձնելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը, կամ ուշացել են որակավորման քննությունից։
8․ Որակավորման քննության հարցաշարերը ներառում են հարցեր ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրությունից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ համաձայնագիր) 1․8․3 և 8.2.2.3.2-8.2.2.35 բաժիններից։
9․ Որակավորման քննությունները կազմակերպվում են հիմնական և մասնագիտական բաժիններից։ Որակավորման քննության հիմնական բաժնի գրավոր թեստը կազմված է 25 հարցից, որը հանձնելու համար սահմանվում է 45 րոպե ժամանակ, իսկ մասնագիտական բաժնի գրավոր թեստը՝ 15 հարցից, որը հանձնելու համար սահմանվում է 30 րոպե ժամանակ։
10․ Որակավորման քննության հիմնական բաժինը պետք է հանձնեն վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետները և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդները, իսկ որակավորման քննության մասնագիտական բաժինը պետք է հանձնեն միայն այն անձինք, ովքեր իրականացնում են ԱԴՌ համաձայնագրով սահմանված ցիստեռներով, կամ 1-ին դասի պայթյունավտանգ նյութերի ու պատրաստվածքների, կամ 7-րդ դասի ռադիոակտիվ նյութերի փոխադրում կամ փոխադրման կազմակերպում։
11․ Որակավորման քննության մասնագիտական բաժինը կարելի է հանձնել հիմնական բաժինը դրական արդյունքով հանձնելուց և համապատասխան մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո։ Որակավորման քննության երկու բաժինները կարելի է հանձնել առանձին կամ համատեղ, եթե սույն կարգի պահանջներին համապատասխան, եթե թեկնածուն անցել է հիմնական և մասնագիտական վերապատրաստման դասընթաց։
12․ Քննական հանձնաժողովը որոշում է կայացնում որակավորման քննության հիմնական բաժինը միայն գրավոր թեստի ձևաչափով, կամ միաժամանակ գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ։
13․ Որակավորման քննությունները կազմակերպվում են համակարգչային թեստավորման միջոցով՝ հայերեն, կամ ռուսերեն, կամ անգլերեն լեզվով քննության մասնակցի ընտրությամբ։
14․ Քննական թեստերը բաղկացած են պատասխանի 3 տարբերակ պարունակող հարցերից, ընդ որում՝ պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը։ Որակավորման քննության գրավոր թեստը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով համակարգչային ծրագրով։
15․ Բանավոր հարցազրույցի առավելագույն ժամանակը 10 րոպե է։ Բանավոր հարցազրույցի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի տրվում է առնվազն երեք հարց, որոնք պետք է լինեն սույն կարգի 8-րդ կետում սահմանված գիտելիքների շրջանակներում։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատասխանները գնահատում է դրական կամ բացասական։ Բանավոր հարցազրույցը համարվում է դրական արդյունքով հանձնած, եթե հանձնաժողովի անդամներից կեսից ավելին դրական է գնահատել հարցազրույցի արդյունքը։
16․ Որակավորման քննության ընթացքում չի թույլատրվում օգտվել ռադիո կամ բջջային կապի միջոցներից։ Որակավորման գրավոր քննության ընթացքում թեկնածուն կարող է օգտվել ԱԴՌ համաձայնագրի Հավելվածների և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրական ակտերի տեքստային տարբերակից, որոնք տրամադրում է քննական հանձնաժողովը։
17․ Որակավորման քննությունը համարվում է դրական հանձնված, եթե սույն պահանջների 12-րդ կետով սահմանված դեպքերում համապատասխանաբար՝
- թեկնածուն ճիշտ է պատասխանել առաջադրված հարցերի առնվազն 75 տոկոսին․
- թեկնածուն ճիշտ է պատասխանել առաջադրված հարցերի առնվազն 75 տոկոսին և դրական արդյունքով հանձնել է բանավոր հարցազրույցը:
18․ Որակավորման քննության արդյունքները քննական հանձնաժողովը ամփոփում է երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմելով արձանագրություն։
19․ Քննական հանձնաժողովը յուրաքանչյուր թեկնածու համար լրացնում է քննական թերթիկ՝ համաձայն Ձև 1-ի, որտեղ կատարվում է նշում տրված լրացուցիչ հարցերի, քննական հանձնաժողովի անդամների կողմից արված դիտողությունների ու առաջարկությունների, քննության արդյունքի վերաբերյալ։
20․ Քննության մասնակիցը կարող է բողոքարկել քննության արդյունքները քննական հանձնաժողովին, որը բողոքը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե քննության արդյունքում պարզվում է, որ թեստում առկա է հարց, որը օրենսդրական փոփոխության հետևանքով դարձել է սխալ, ընդունվում է որպես ճիշտ պատասխան։ Բողոքարկման արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, քննական հանձնաժողովը մասնակցին դրա վերաբերյալ տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Որակավորման քննությունը դրական չհանձնած թեկնածուն քննության օրվան հաջորդող 2 ամսվա ընթացքում կարող է կրկին հանձնել որակավորման քննություն՝ ոչ ավելի, քան 3 անգամ, առանց կրկնակի մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելու, եթե գրավոր դիմել է քննական հանձնաժողովին:
22․ Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում քննությունը դրական արդյունքով չհանձնելու դեպքում թեկնածուն կարող է մասնակցել որակավորման քննությանը միայն ուսումնական կազմակերպությունում մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո:
Ձև 1
Օրինակելի ձև
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
1․ Ազգանուն, անուն, հայրանուն —————————————————————
2․ Ծննդյան օր, ամիս, տարի ———————————————————————
3․ Կրթություն —————————————————————————————
4․ Կազմակերպությունը և զբաղեցրած պաշտոնը ——————————————————————————————————————————————————————
5․ Գրավոր թեստի արդյունքը ———————————————————————
6․ Բանավոր հարցազրույցի արդյունքը——————————————————————————————————————————————————————————
7․ Քննական հանձնաժողովի եզրակացությունը ——————————————————————————————————————————————————————
Քննական հանձնաժողովի նախագահ՝
Քննական հանձնաժողովի անդամներ՝
Հավելված 2
ՀՀ կառավարության
<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԻ ԵՎ ՏՐՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և դրա տրման, այդ թվում` կորած մասնագիտական վերապատրաստման վկայականի կրկնօրինակ տալու հետ կապված հարաբերությունները:
2․ Վտանգավոր բեռներ փոխադրող վարորդներին մասնագիտական վերապատրաստման վկայական տրվում է, եթե նա սույն որոշմամբ սահմանված որակավորման քննությունը հանձնել է դրական արդյունքով, վճարել է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը և ներկայացրել է 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար։
3․ Լիազոր մարմինը մասնագիտական վերապատրաստման վկայականը տրամադրում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։
4․ Մասնագիտական վերապատրաստման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով։
5․ Մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտին նախորդող 12 ամսվա ընթացքում վարորդին տրվում է նոր վկայական, եթե վարորդը անցել է վերապատրաստման դասընթաց և դրական արդյունքով հանձնել է որակավորման քննություն։ Վկայականի ժամկետը սահմանվում է նախորդ վկայականի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից։
6․ Մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտից հետո կամ մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտին նախորդող 12 ամսվանից առաջ սույն որոշմամբ սահմանված կարգով դրական արդյունքով որակավորման քննություն հանձնելու դեպքում վարորդին տրվում է նոր վկայական, որի ժամկետը սահմանվում է սկսած որակավորման քննությունը հանձնելու ամսաթվից։
7․ Վտանգավոր բեռներ փոխադրող վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայականը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․
- պետք է պատրաստվի պլաստիկից, որի չափերը պետք է լինեն ԻՍՕ 7810:2003 ID-1 ստանդարտին համապատասխան․
- հիմնագույնը պետք է լինի սպիտակ, տառաշարը՝ սև․
- վկայականը պետք է ունենա պաշտպանական լրացուցիչ տարրեր, օրինակ՝ հոլոգրամ, տպագրված պատկեր, որը տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո կամ գիլյոշային պատկերներ․
- վկայականը պատրաստվում է հայերեն և անգլերեն լեզվով․
- վկայականի վրա պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարբերանշանը և վկայականը տրամադրող լիազոր մարմնի անվանումը։
6․ Վտանգավոր բեռներ փոխադրող վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայականի օրինակելի ձևը սահմանվում է համաձայն Ձև 1-ի։
- Կորած կամ վնասված մասնագիտական վերապատրաստման վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, վկայականի կորստի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներից որևէ մեկում հայտարարության մասին տեղեկատվություն և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կարգի 3-րդ կետում սահմանված ժամկետում։
Ձև N 1
Դիմերես
|
ՎԱՐՈՐԴԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԱԴՌ» ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
|
|
|
|
|
|
1. (ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ)
2. (ԱԶԳԱՆՈՒՆԸ)
3. (ԱՆՈՒՆԸ (ԱՆՈՒՆՆԵՐԸ))
4. (ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ օրը, ամիսը, տարին)
|
|
|
(Վարորդի լուսանկարը)
|
5. (ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ)
6. (ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ)
7. (ՏՐՎԱԾ Է)
8. ՎԱՎԵՐ Է ՄԻՆՉԵՎ՝ (օրը, ամիսը, տարին)
|
|
|
|
Դարձերես
|
|
|
ՎԱՎԵՐ Է ——————————— ԴԱՍԻ (ԴԱՍԵՐԻ) ԿԱՄ ՄԱԿ-ի ՆՇԱԳՐՄԱՆ ————————————— ՀԱՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
|
ՑԻՍՏԵՌՆՆԵՐ
|
ՑԻՍՏԵՌՆՆԵՐԻՑ ԲԱՑԻ
|
|
9.(Դասի
|
10.(Դասի
|
|
կամ ՄԱԿ-ի նշագրման համարի (համարների) մուտքագրում)
|
կամ ՄԱԿ-ի նշագրման համարի (համարների) մուտքագրում)
|
|
|
|
|
|
Հավելված 3
ՀՀ կառավարության
<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԻ ԵՎ ՏՐՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների (այսուհետ՝ անվտանգության մասնագետ) մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և դրա տրման, այդ թվում` կորած կամ վնասված մասնագիտական վերապատրաստման վկայականի կրկնօրինակ տալու հետ կապված հարաբերությունները:
2․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայական տրվում է, եթե նա սույն որոշմամբ սահմանված որակավորման քննությունը հանձնել է դրական արդյունքով, վճարել է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը և ներկայացրել է դիմում՝ համաձայն Ձև 1-ի։
3․ Լիազոր մարմինը անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականը տրամադրում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
4․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով։
5․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտին նախորդող 12 ամսվա ընթացքում անվտանգության մասնագետին տրվում է նոր վկայական, եթե նա անցել է վերապատրաստման դասընթաց և դրական արդյունքով հանձնել է որակավորման քննություն։ Վկայականի ժամկետը սահմանվում է նախորդ վկայականի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից։
6․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտից հետո կամ մասնագիտական վերապատրաստման վկայականի ժամկետի ավարտին նախորդող 12 ամսվանից առաջ սույն որոշմամբ սահմանված կարգով դրական արդյունքով որակավորման քննություն հանձնելու դեպքում անվտանգության մասնագետին տրվում է նոր վկայական, որի ժամկետը սահմանվում է սկսած որակավորման քննությունը հանձնելու ամսաթվից։
7․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականը պետք է պատրաստվի տպագրական եղանակով, ունենա պաշտպանական լրացուցիչ տարրեր։
- Կորած կամ վնասված մասնագիտական վերապատրաստման վկայականի կրկնօրինակը ստանալու համար անվտանգության մասնագետը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, վերապատրաստման վկայականի կորստի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներից որևէ մեկում հայտարարության մասին տեղեկատվություն և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Վերապատրաստման վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կարգի 3-րդ կետում սահմանված ժամկետում։
9․ Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի օրինակելի ձևը սահմանվում է համաձայն Ձև 1-ի։
Ձև N 1
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի
Վկայականի համարը՝ .....................................................................................
Վկայականը տրամադրող երկրի տարբերակիչ նշանը՝ ....................................
Ազգանունը ..........................................................................................................
Անունը (անունները). ...........................................................................................
Ծննդյան ամսաթիվը և վայրը ..............................................................................
Քաղաքացիությունը. ............................................................................................
Վկայականի սեփականատիրոջ ստորագրությունը ...............................................
Ուժի մեջ է մինչև «———»————20———թ․ կապված` վտանգավոր բեռների փոխադրման եւ բեռների համապատասխան փաթեթավորման, լցավորման, բարձման կամ բեռնաթափման միջոցներ ձեռնարկելու հետ։
□ Ավտոմոբիլային
|
□ Երկաթուղային
|
□ Ներքին ջրային
|
Տրված է ........................................................................................................... կողմից
|
Ամսաթիվ .................................................
|
Ստորագրությունը ...................................
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան