ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 884–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է ամպային տիրույթում կայքերի տեղակայման անվտանգության նվազագույն պահանջների և ամպային ծառայությունների մատակարարների ընտրության ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ:

Ներկայում սահմանված չեն ամպային տիրույթում կայքերի տեղակայման պահանջները, հստակեցված չեն ամպային ծառայությունների մատակարարների ընտրության ընթացակարգերը, մեթոդաբանությունը:

Ամպային ծառայություններն ունեն բազմաթիվ առավելություններ, ներառյալ մասշտաբայնությունը, ճկունությունը և ծախսարդյունավետությունը: Միևնույն ժամանակ առկա են անվտանգության նոր մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն համակողմանիորեն՝ ապահովելով կայքների և դրանցում առկա տվյալների ամբողջականությունը, գաղտնիությունը և հասանելիությունը:

Կայքերը ամպային տիրույթ անվտանգ և սահուն տեղափոխելու կարևոր նախապայմաններից է՝ տվյալների պաշտպանության, ծառայության շարունակական հասանելիության ապահովման համապարփակ պահանջների սահմանումը:

Ամպային ծառայությունների մատակարարների ընտրության ընթացակարգի մեթոդաբանության մշակումը կարևոր է պետության կարիքներին և նպատակներին համահունչ ռազմավարական որոշումներ կայացնելիս:

  1. Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» թիվ 884-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով որպես «ցածր» ռիսկայնություն ունեցող, դասակարգված հանրային տեղեկությունները տեղադրում են ամպային տիրույթում: Նշված հանրային տեղեկությունը (1-ին փուլը վերաբերվում է կայքերին) ամպային տիրույթում տեղադրելիս, պետք է ապահովել համապատասխանությունը Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված անվտանգության նվազագույն պահանջներին:

Նշված պահանջների սահմանմամբ կապահովվի կայքերի անվտանգ և արդյունավետ տեղափոխում ամպային տիրույթ:

Ամպային ծառայությունների մատակարարների ընտրության ընթացակարգի մեթոդաբանությունը կապահովի գնահատման մանրակրկիտ, օբյեկտիվ և թափանցիկ գործընթաց՝ նվազեցնելով ռիսկերը և բարձրացնելով ամպային ծառայությունների ընդունման արդյունավետությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 884-Լ որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի կատարմամբ:

  • Discussed

    07.08.2024 - 22.08.2024

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1131

Print