ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___ 2024 թվականի N___   Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 884–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» թիվ 884-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

      1) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «ձեռնպահ են մնում» բառերից հետո լրացնել «սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանող» բառերը.

      2) Որոշումը լրացնել 3.1 և 3.2 կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մշակել ամպային ծառայությունների մատուցման պետական գնման գործընթացի մեթոդաբանություն և ուղեցույց:

3.2. Սահմանել ամպային տիրույթում պաշտոնական կայքերի տեղակայման անվտանգության նվազագույն պահանջները՝ համաձայն հավելվածի:».

      3) Որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Discussed

    07.08.2024 - 22.08.2024

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 677

Print