«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
5 - Disagree
Նախագծով նախատեսվում է, որ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմում չի ներկայացվում։ Որոշման N9 հավելվածով սահմանվող պարտադիր վավերապայմաններին բավարարող առաջին էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը համարվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում։ Միաժամանակ, սահմանվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը։
-
Discussed
01.08.2024 - 16.08.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1267
Print