Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում  է, որ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմում չի ներկայացվում։ Որոշման N9 հավելվածով սահմանվող պարտադիր վավերապայմաններին բավարարող առաջին էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը համարվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում։ Միաժամանակ, սահմանվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը։

  • Обсуждалось

    01.08.2024 - 16.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1271

Принт