Add to favourites

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Z Gev 14.08.2024 14:57:32 Նախագծում Ձև N 2 բաժնի 5-րդ հարցում թիրախային բնակչության աղյուսակում ավելացնել միայնակ կանայք և հղի կանայք խմբերը՝ ելնելով այդ խմբերի խոցելիության կարգավիճակից. Ընդունվել է: Հարցաշարում ավելացվել են առաջարկվող երկու կատեգորիաները:
2 Z Gev 14.08.2024 14:57:32 Նախագծում Ձև N 2 բաժնի 5-րդ հարցում թիրախային բնակչության աղյուսակում ավելացնել նաև պատերազմների/մարտական գործողությունների մասնակից անդամները և նրանց ընտանիքները՝ ելնելով այդ խմբերի խոցելիության կարգավիճակից. Ընդունվել է: Ավելացվել է առաջարկվող կատեգորիան:
3 Z Gev 14.08.2024 14:57:32 Նախագծում Ձև N 2 բաժնի վերջում սոցիալական ներառականության ու գենդերային տեսանկյունից համընդգրկումը գնահատելիս Չեզոքի դեպքում ավելացնել ռազմավարությունը հետ ուղարկելու և վերանայելու պայման։ Հիմնավորում. Սեռային և սոցիալական այլ հատկանիշների արդյունավետ համընդգրկման համար անհրաժեշտ է ապահովել հարցադրումների պատասխանների գնահատման դրական արդյունքը, հետևաբար անհրաժեշտ է գնահատման չեզոք արդյունքի դեպքում ռազմավարությունը վերանայել ազդեցությունը դրական վերափոխելու համար: Կարևոր է նաև վերանայման համար ապահովել ողջամիտ ժամկետներ։ Չի ընդունվել: Մեյնսթրիմինգը նպաստում է հասարակության տարբեր խմբերի կարիքներն ու շահերը վերհանելուն, վերափոխող ու ավելի ներառական քաղաքականություններ մշակելուն: Այդուհանդերձ, քաղաքականության ընդունման վերաբերյալ որոշումը կայացնում է կառավարությունը կամ պետական գերատեսչությունը՝ ելնելով իր լիազորությունների շրջանակից ու կրելով դրանց համար քաղաքական պատասխանատվություն: Այդուհանդերձ, կարևոր է արձանագրելը, որ անկախ կայացվող որոշումից՝ մեյնսթրիմինգի հարցաթերթը հրապարակվելու է՝ նպաստելով նաև որոշումների կայացման գործընթացի թափանցիկությանը և հանրային հաշվետվողականությանը:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Աշխատակարգի և հայեցակարգի նախագծերն անհրաժեշտ է ընդունել հանրային լայն քննարկումներից հետո՝ հաշվի առնելով, որ ընդունման դեպքում դրանք էականորեն փոխելու են կառավարման տարբեր գործընթացներ, իսկ e-draft.am-ում հրապարակելը չի կարող համարվել մասնակցության ապահովման պարտավորության իրականացում։ Ընդունվել է ի գիտություն: Հայեցակարգը վերլուծական փաստաթուղթ է, որը չի նախատեսվում ընդունել: Այդուհանդերձ, վերջինս բազմիցս քննարկվել է շահակիր գերատեսչությունների, մասնագիտական հանրույթի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Միաժամանակ, պատրաստ ենք այն ևս մեկ անգամ քննարկել կազմակերպության կողմից առաջարկվող կազմակերպությունների հետ:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Որոշման նախագծի նախաբանում անհրաժեշտ է խմբագրել և հստակեցնել լիազորող նորմը, քանի որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է կառավարության աշխատակարգին, ոչ թե ռազմավարական կառավարման աշխատակարգին։ Ընդունվել է: Նախագծով առաջարկվող կարգավորումները առանձին իրավական ակտով սահմանելու փոխարեն կինկորպորացվեն գործող Աշխատակարգում:
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Աշխատակարգի նախագիծը պատշաճ կերպով չի անդրադառնում հանրային մասնակցության մեխանիզմներին։ Նախագծերն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4.3 և 33.3 հոդվածների և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 7-րդ մեկնաբանության լույսի ներքո։ Ընդունվել է ի գիտություն: Քաղաքականությունների մշակման, իրականացման ու մշտադիտարկման գործընթացում հանրային մասնակցության մեխանիզմները սահմանվում են այլ իրավական ակտերով, որոնց բարելավման ուղղությամբ ևս ներկայումս աշխատանքներ են ընթանում:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Աշխատակարգի բառարանը ենթակա է մանրամասն խմբագրման։ Տարբեր հասկացություններ ձևակերպված են ոչ միանշանակ, երբեմն՝ սխալներով։ Օրինակ՝ 1) Նշվում է, որ բազմազանությունը տարբեր հատկանիշներ կրող մարդկանցից բաղկացած համայնքի հատկանիշն է, մինչդեռ բազմազանությունը մարդկանց միջև առկա տեսանելի և անտեսանելի տարբերություններն են։ Դրանք ներառում են ոչ միայն խտրականությունից պաշտպանված հատկանիշները, ինչպես օրինակ հաշմանդամությունն է, այլ նաև կենսափորձը, այլ ոչ անհատական հատկանիշներ։ 2) Խելամիտ հարմարեցում է համարվում միայն միջավայրային փոփոխությունը, մինչդեռ այն կարող է լինել նաև ոչ միջավայրային։ Նաև սահմանումը տրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով և չի կարող կիրառվել դրանից տարբերվող սահմանում։ 3) «Փոքրամասնություն» եզրույթում նշված չէ, թե ինչն է մարդկանց խմբին դարձնում փոքրամասնություն։ Այն է՝ թվի առումով ավելի փոքր լինելը, քան գերիշխող բնակչությունն է։ Եվ պարտադիր չէ, որ փոքրամասնությունը առանձնացված լինի կամ ենթարկվի խտրական վերաբերմունքի։ 4) Տարբեր եզրույթների թարգմանություններ կարող են ավելի հաջող լինել։ Օրինակ՝ հասանելիություն (availability) բառը հաճախ կիրառվում է մատչելիություն (accessibility) բառի փոխարեն։ «Փոխհատականությունը» մեր առաջարկով տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվում է որպես «հատվողականություն» և կիրառվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում։ Ընդունվել է ի գիտություն: Բոլոր այն եզրույթների սահմանումները, որոնք արդեն իսկ առկա են օրենսդրությամբ, նույնությամբ պահպանվել են նախագծում: Արդուհանդերձ, կազմակերպության հետ քննարկման արդյունքներով, համապատասխան հիմնավորումների պարագայում, նախագծով առաջարկվող այլ սահմանումները կարող են լրամշակվել:
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Նախագծերի տարբեր մասերում օգտագործվում է «խոցելի խումբ» հասկացությունը։ Առաջին հերթին այն որոշակի չէ։ Բացի այդ, այն խնդրահարույց է, քանի որ ենթադրում է թուլության կամ անօգնականության ֆիքսված վիճակ։ Այն անտեսում է կառուցվածքային գործոնները, ինչպիսիք են խտրականությունը կամ ռեսուրսների մատչելիության բացակայությունը, որոնք նպաստում են խոցելիությանը՝ շեշտը դնելով խմբերի բնածին բնութագրիչների վրա։ Ընդունվել է ի գիտություն: Կազմակերպության հետ քննարկման արդյունքներով, համապատասխան հիմնավորումների պարագայում, նախագծով առաջարկվող եզրույթներն ու ձևակերպումները կարող են լրամշակվել:
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.08.2024 23:23:57 Հայեցակարգում նշվում է, որ ռազմավարական համակարգման նոր թվային հարթակի ներդրմամբ նախատեսվում է գործընթացն ամբողջությամբ թվայնացնել: Վերջինս միանշանակ ողջունելի նախաձեռնություն է և պետք է ունենա հանրության համար տեսանելի հատված՝ հեշտացնելու ռազմավարությունների և այլ գործիքների իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Ընդունվել է: Առաջարկվող թվային հարթակն ունենալու է երկու շերտ՝ ներքին և արտաքին: Ներքին շերտն օգտագործվելու է վարչարարական գործընթացները թվայնացնելու նպատակով: Արտաքին շերտը ծառայելու է հանրային հաշվետվողականության բարձրացմանը և հնարավորություն է տալու հետևել ռազմավարական թիրախների իրագործման կատարողականին: