Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

ՀՀ Կառավարության որոշումը, որում սույն նախագծով իրականացվում են փոփոխություններ՝ ընդունվել է 2015 թվականին և թեև ընթացիկ իրականացված մասնակի փոփոխությունների՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ամբողջ որոշումը՝ համապատասխանեցնելով ոլորտային քաղաքականությանը, ներդնելով գործող կազմակերպությունների համար անհրաժեշտ ամբողջական կարգավորումներ, ինչպես նաև իրականացնելով տեխնիկական շտկումներ։ Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծառայություն տրամադրելու նպատակով՝ գործում են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ տիպի հաստատություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ։ Գործող որոշմամբ չկարգավորվող գործընթացների արդյունքում՝ վերը նշված կազմակերպությունների կողմից գործունեություն իրականացնելիս առաջանում են խոչընդոտներ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ երեխաների ընդունման, դուրսգրման, խնամքի տրամադրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները։ Նախագծով առաջարկվում է սահմանել նաև բնակչության սոցիալական պաշտպանության  ընդհանուր և հատուկ տիպի հաստատություններից երեխայի դուրսգրման և ընտանիքի հետ վերամիավորման գործընթացից հետո միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի կողմից մեկ տարվա ընթացքում առնվազն չորս անգամ տունայց իրականացնելու պարտադիր պայման, ինչն ինքնին կհանգեցնի հնարավոր ռիսկային իրավիճակները վաղ փուլում կանխարգելելուն՝ այդ թվում ապահովելով կարիքահեն ծառայությունների հասցեական տրամադրումը։  Թեև ոլորտային ծառայությունները գործում են ներառման սկզբունքով և ոլորտային համալիր ծրագրով նախատեսված առաջիկա միջոցառումները բարձրացնելու են դրանց արդյունավետությունը, այունամենայնիվ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը (շուրջ 9300)՝ նախագծով շեշտադրվում է նաև սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում մասնագիտացված ծառայությունների գործարկումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագիտական աջակցությամբ։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաստատությունների գործունեության արդյունավետությունը, պատասխանատու մարմինների հետևողականությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի նկատմամբ։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

Հիմք ընդունելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված՝ սույն նախագծով առաջարկվող կարգավորումները՝ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ իրականացնել նաև Հայաստանի Հանարապետության Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշման մեջ։ 

  1. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2020-ի 04 մեգանպատակից՝ հաշվի առնելով այն, որ փոփոխությունը նպաստում է երեխաների նկատմամբ ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը՝ մասնավորապես փոփոխությամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների նկատմամբ հոգածությունը կլինի ոչ միայն շուրջօրյա խնամք ստանալու ժամանակահատվածում՝ այլ դուրսգրումից հետո ևս՝ ապահովելով ռիսկի գոտում գտվող երեխայի կրկնակի սթրեսի ենթարկվելուն նպաստող հանգամանքները, դժվարին իրավիճակը կրկին ստեղծվելուն նպաստող խոչընդոտները կանխարգելելը կամ վաղ փուլում բացահայտելը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

Սույն կառավարության որոշման նախագծում փոփոխությունների իրականացումը պայմանավորված է գործող որոշման մեջ առկա տեխնիկական շտկումներ իրականացնելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ համահունչությունն ապահովելու նպատակով։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները, բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի հաստատություններում խնամք ստացող երեխաների առողջական խնդիրներին վերաբերող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը, ինչպես նաև բնակչության սոցիալական  պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում խնամք ստացողների տարիքը՝ համապատասխանեցնելով Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական  պաշտպանության մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթին։ Նախագծվող իրականացվող փոփոխությունների թվին է պատկանում նաև մասնագիտացված խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների տարիքային շեմը, որը 0-6-ի փոխարեն սահմանվում է 0-18՝ նպատակ ունենալով երեխաներին զերծ պահել անհարկի սթերսներից, ինչպես նաև հաշվի առնելով արդեն իսկ գործող նմանօրինակ հաստատության առկայությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագիտական աջակցությամբ։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաստատությունների գործունեության արդյունավետությունը, պատասխանատու մարմինների հետևողականությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի նկատմամբ։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։ 

  1. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարությունից։

 

  • Discussed

    29.07.2024 - 14.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 921

Print