Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2024 թվականի                 N              - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի«Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանարապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»N 1112-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

 

   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1112-Ն  

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել երեխաների խնամքի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:

 

  1. 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց խնամք տրամադրող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում: 
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հուլիս 2024 թվականի N ———-Ն 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման հավելվածի՝
    • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները կարող են խնամք և դաստիարակություն տրամադրել նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող  անձանց, որոնք տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը չեն իրացրել ավելի վաղ։ Տվյալ պարագայում խնամքի և դաստիարակության տրամադրումը դադարեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի 19 տարին լրանալու կապակցությամբ։ Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված»։

  • 1.2.–րդ կետի «ա» ենթակետի «մինչև 6 տարեկան» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան» բառերով․
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական,  օրենսդրությամբ սահմանված այլ աշխատանքներ, ինչպես նաև երեխայի կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով՝ սոցիալ-հոգեբանական ծառայություն, կարիքահեն ծառայություն է տրամադրում երեխայի ընտանիքի անդամներին (ներառյալ օրինական ներկայացուցչին): »։

  • 5.1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

        «5.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչում  ընդգրկվում են 0-18 կամ 3-18 տարեկան երեխաները՝ մինչև 6 ամիս (իսկ լիազոր պետական մարմնի թույլտվությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 6 ամսով), իսկ ցերեկային բաղադրիչում՝ 2-18 տարեկան երեխաները։ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչում մինչև 1 ամիս ժամկետով կարող են ընդգրկվել և սահմանված սոցիալական ծառայություններ ստանալ նաև երեխաների օրինական ներկայացուցիչը (ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), եթե նման դրույթ նախատեսված է համապատասխան կազմակերպության ստեղծման մասին որոշմամբ, իսկ ցերեկային բաղադրիչում կարող են ընգդրկվել և անհրաժեշտ սոցիալական ծառայություններ ստանալ նաև երեխայի ընտանիքի այլ անդամները։ Ցերեկային խնամքը տրամադրվում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով։».

  • 9-րդ կետում՝

ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ) կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախատահարումներ,»,

բ) լրացնել նոր «գ» ենթակետը հետևյալ բովանդակությամբ․

«գ) ֆունկցիոնալության միջին, ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում։»։

  • 13.1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

        «13.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաները և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում՝ երեխայի ընտանիքի անդամները։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Discussed

    29.07.2024 - 14.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 480

Print