Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագiծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը, որով սահմանված են նաև ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տեսակներն՝ ըստ ռադիոհաճախականությունների օգտագործման նշանակության՝ կապի կամ ցանցի շահագործման (ծառայության մատուցման) նպատակի։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի №71-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ կետով սահմանված են հաճախականությունների շերտերի բաշխումների համաձայն նախատեսված ծառայություների գերակայության դասակարգերը (առաջնային և երկրորդական)։

Այս կապակցությամբ, ելնելով ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովման, ինչպես նաև այդ համատեստքում գործող կարգավորումների արդյունավետ կիրառման (հստակեցման) նկատառումներից՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշումը՝ նախատեսելով առաջնային և երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխան կարգավորումներ:

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել առաջնային և երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններին, ինչպես նաև  երկրորդական հիմունքներով թույլտվություն ունեցող անձի կողմից ռադիոհաճախականությունների օգտագործմանը վերաբերող կարգավորումներ։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովմանը։

  • Discussed

    29.07.2024 - 14.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 529

Print