«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագiծ
-
1 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը, որով սահմանված են նաև ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տեսակներն՝ ըստ ռադիոհաճախականությունների օգտագործման նշանակության՝ կապի կամ ցանցի շահագործման (ծառայության մատուցման) նպատակի։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի №71-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ կետով սահմանված են հաճախականությունների շերտերի բաշխումների համաձայն նախատեսված ծառայություների գերակայության դասակարգերը (առաջնային և երկրորդական)։
Այս կապակցությամբ, ելնելով ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովման, ինչպես նաև այդ համատեստքում գործող կարգավորումների արդյունավետ կիրառման (հստակեցման) նկատառումներից՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշումը՝ նախատեսելով առաջնային և երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխան կարգավորումներ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել առաջնային և երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններին, ինչպես նաև երկրորդական հիմունքներով թույլտվություն ունեցող անձի կողմից ռադիոհաճախականությունների օգտագործմանը վերաբերող կարգավորումներ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովմանը։
-
Обсуждалось
29.07.2024 - 14.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 966
Принт