The project has not been accepted
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.4 և 15. 5 կետերով`
«15.4. ԱՏԳ ԱԱ 4101 ապրանքային ծածկագրին դասվող Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (շոգեխոնավ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝արտահանման (բացառությամբ ԵԱՏՄ անդամ-երկրներ) հավաստագիր տալու համար
«15.5. ԱՏԳ ԱԱ 4102 ապրանքային ծածկագրին դասվող Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1գ ծանոթագրությամբ բացառվածներից և ԱՏԳ ԱԱ 4103 ծածկագրին դասվող Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից` արտահանման (բացառությամբ ԵԱՏՄ անդամ-երկրներ) հավաստագիր տալու համար
|
յուրաքանչյուր կիլոգրամի համար բազային տուրքի 0.25-պատիկի չափով»:
յուրաքանչյուր հատի համար բազային տուրքի 0.25-պատիկի չափով, բայց ոչ պակաս քան մեկ կիլոգրամի համար բազային տուրքի 0.25-պատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
-
Discussed
19.02.2018 - 08.03.2018
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 8503
Print