Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 David bagmanyan 19.07.2024 19:17:38 Նախ արաչնային կտրեք Արտագաղթը երկրից դա մեծ հաջողություն կլինի 2 ամուր կապ հաստատեք Սփյուրքի հայ համայքների հետ վորը չունեք դուք վրկանիշ -10 ձեր Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության ընդունումը նպաստելու է նաև արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը, որի մասին համապատասխան անդրադարձ ռազմավարության մեջ առկա է։
2 Hayk Hwvsepyan 19.07.2024 20:29:00 նախագիծը բացակայում է։ Նախագիծը և կից փաստաթուղթը կցված են։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և համանուն օրենքին՝ հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկելով որպես ակտիվ դերակատարների և նրանց ներառումը կյանքի բոլոր ոլորտներում համարելով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը նպաստող գործոն։ Առաջարկն ընդունվել է: Առաջարկությունը հաշվի կառնվի ստացված մեկնաբանությունների հիման վրա լրացումներ կատարելու ժամանակ:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագիծը չի անդրադառնում ժողովրդագրության և բնակարանի իրավունքի հարցերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար մատչելի բնակարանային ծրագրերին։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարական փաստաթղթի շրջանակներում կան առանձին ծրագրեր՝ ուղղված երեխաներ ունեցող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը։ Ավելին, 2-րդ և 3-րդ ռազմավարական նպատակների շրջանակներում գործողությունների պլանի միջոցառումների մակարդակով առաջարկվում են կոնկրետ միջոցառումներ բնակարանային պայմանների և քաղաքային միջավայրի ներառականությունը բարձրացնելու համար, մասնավորապես ստանդարտների փոփոխման և կառուցապատողների համար պարտադիր պահանջների ներդրման միջոցով: Սակայն նշենք, որ բնակարանային խնդիրները համակողմանիորեն դիտարկվում են այս փուլում մշակվող մեկ այլ ռազմավարական փաստաթղթի շրջանակում։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագիծը բավարար կերպով չի անդրադառնում կլիմայական փոփոխություններին, որոնք կարող են հանգեցնել բնակչության աղքատացմանը և տեղաշարժերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց վրա հնարավոր անհամաչափ ազդեցությանը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Համաձայն ենք, որ կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն ունի միգրացիոն գործընթացների վրա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Նշենք, որ ռազմավարական փաստաթղթի մշակման շրջանակներում զգալի վերլուծական աշխատանք է իրականացվել, այդ թվում՝ այս ուղղությամբ, մասնավորապես, ուսումնասիրվել են երկրի ներսում բնակչության տեղաշարժի խնդիրները՝ կապված գլոբալ տաքացման և տնտեսությունը վրա համապատասխան ազդեցության հետ։ Նշենք, որ այդ խնդիրներն ունեն ավելի երկարաժամկետ ազդեցություն՝ գերազանցելով անգամ այս ռազմավարական փաստաթղթի շրջանակը։ Մենք կարծում ենք, որ պետության միգրացիոն ռազմավարությունը պետք է լինի առանձին համապարփակ փաստաթուղթ, որն ընդգրկում է ավելի բարդ հարցեր, այդ թվում՝ ներկայացված այս մեկնաբանության մեջ։ Այդ իսկ պատճառով 4-րդ ռազմավարական նպատակի շրջանակներում առաջարկվում է առանձին միգրացիոն ռազմավարության մշակում։ Այս խնդիրն անպայման հաշվի կառնվի միգրացիոն ռազմավարության մշակման և իրականացման շրջանակում
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագիծն անհրաժեշտ է վերանայել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լույսի ներքո՝ բացառելու ռասայական խտրականության որևէ դրսևորում։ Ավելին, ռազմավարությունում անհրաժեշտ է անդրադառնալ ազգային փոքրամասնությունների իրավունքներին և մշակութային բազմազանության խրախուսմանը։ Առաջարկն ընդունվել է: Առաջարկությունը հաշվի կառնվի ստացված մեկնաբանությունների հիման վրա լրացումներ կատարելու ժամանակ:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածի 42-րդ «ավագ սերնդի խնամքի հաստատությունների» բառերն առաջարկում ենք փոխարինել «խնամքի ծառայությունների» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ապաինստիուցիոնալացման ձգտումը։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածում գծապատկեր 10-ի վերնագիրը ենթակա է խմբագրման՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հիմնադրման տարեթիվը։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածի 60-րդ կետում նշվում է. «Խնամքի հաստատություններն ու տնային խնամք տրամադրողները քիչ են»։ Առաջարկում ենք նախադասությունը շարադրել նոր խմբագրմամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Խնամքի ծառայություններ, այդ թվում՝ տնային խնամք տրամադրողները քիչ են»: Խնամքի հաստատությունները որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես խնամքի ծառայության տարբերակ՝ հաշվի առնելով մարդու իրավունքների սկզբունքները, այդ թվում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ նոր հաստատությունների ստեղծման արգելքը։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածի 79-րդ կետում անհրաժեշտ է նկարագրել նաև հաշմանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական իրավունքների իրավիճակի մասին ամփոփ տեղեկություններ և աշխատանքի ուղղությունները, այդ թվում՝ ներառական առողջապահական ծառայությունների զարգացումը, ընտանիքի պլանավորման, հղիության արհեստական ընդհատումների անվտանգության և մատչելիության, անվտանգ ծննդաբերության և հետծննդաբերական խնամքի ապահովումը։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածի 106-րդ կետում նշվում է. «Համաձայն Առողջության որոշիչ գործոնների ազգային համագործակցության կենտրոնի, խոցելի բնակչությունն այն խմբերն ու համայնքներն են, որոնք հիվանդանալու ավելի մեծ վտանգի տակ են՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և բնապահպանական ռեսուրսների, ինչպես նաև հիվանդության պատճառով առկա սահմանափակումների պատճառով»։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչու է ընտրվել «խոցելի բնակչություն» եզրույթի առողջապահական համատեքստում օգտագործված տարբերակ։ Փոխարենն առաջարկում ենք հիմնվել մարդու իրավունքների մոտեցմամբ և ընտրել առավել ներառական եզրույթ, որը չի կենտրոնանա բացառապես առողջապահական հարցերի վրա և կընդգրկի առավել լայն խմբերի, քան դրան հաջորդող նախադասությունում ներառված խմբերն են։ Ավելին, հակասություն է առաջանում դրան հաջորդող նախադասության և սահմանման միջև, քանի որ, օրինակ, անհասկանալի է, թե ինչու են միայնակ ծնողները հիվանդանալու ավելի մեծ վտանգի տակ։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելված 106-րդ կետում նշվում է. «Հարկ է նշել որ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրվել է ֆունկցիոնալ հաշմանդամության համակարգ, ինչը թույլ է տալիս կատարել հաշմանդամների պոտենցիալ տնտեսակակն ակտիվության ֆունկցիոնալ գնահատում»։ Նախևառաջ անհրաժեշտ է նկատել, որ խոսքը ոչ թե «ֆունկցիոնալ հաշմանդամության» համակարգի, այլ «անձի ֆունկցիոնալության գնահատման» համակարգի մասին է։ Առաջինը հազվադեպ օգտագործվում է բժշկական և դրան հարակից ոլորտների գրականությունում և որևէ կերպ չի կիրառվում հայաստանյան միջավայրում, այդ թվում՝ իրավական ակտերում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելված 106-րդ կետում նշվում է. «Հարկ է նշել որ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրվել է ֆունկցիոնալ հաշմանդամության համակարգ, ինչը թույլ է տալիս կատարել հաշմանդամների պոտենցիալ տնտեսակակն ակտիվության ֆունկցիոնալ գնահատում»։ Որպես հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություն անընդունելի ենք համարում նախագծում «հաշմանդամներ» եզրույթի օգտագործումը։ Այն նաև հակասում է հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցմանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելված 106-րդ կետում նշվում է. «Հարկ է նշել որ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրվել է ֆունկցիոնալ հաշմանդամության համակարգ, ինչը թույլ է տալիս կատարել հաշմանդամների պոտենցիալ տնտեսակակն ակտիվության ֆունկցիոնալ գնահատում»։ Անձի ֆունկցիոնալության գնահատումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես «պոտենցիալ տնտեսական ակտվիության գնահատման» գործիք։ Այդ մեկնաբանությունը դուրս է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի շրջանակից և լի է խտրական եզրակացությունների և պատերնալիզմի հանգելու ռիսկով։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելված 107-րդ կետում նշվում է. «Հայաստանում տվյալները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճի մասին։ Վերլուծությունը ցույց է տալիս մասնակի հաշմանդամություն ունեցող անձանց թվի գերակշռող աճ (3-րդ խումբ), որը հատկապես նշվել է 2015 թվականից՝ տղամարդկանց և 2012 թվականից՝ կանանց համար: Այս միտումն ակնհայտ է տարբեր մարզերում՝ Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում և Արարատում հաշմանդամության տարբեր խմբերի առանձնահատուկ աճով կամ նվազումով»։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ համատեքստում է այս փաստը նշվում՝ խուսափելու դրա խտրական և մարդկային բազմազանության գաղափարին հակասող մեկնաբանություններից։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելված 107-րդ կետում նշվում է. «Հատկանշական է, որ Արարատն ունի հաշմանդամ երեխաների ամենաբարձր ցուցանիշը 1000 բնակչի հաշվով»։ Կրկնում ենք, որ «հաշմանդամ» բառը որպես գոյական կամ ածական օգտագործելը համարում ենք անընդունելի, քանի որ դա ամբողջովին արտահայտում է հաշմանդամության բժշկական մոտեցումը։ Փոխարենն առաջարկում ենք առաջնորդվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով՝ նախապատվությունը տալով «հաշմանդամություն ունեցող երեխաներ» եզրույթին։ Առաջարկում ենք համապատասխանաբար փոփոխությունը կատարել գծապատկեր 29-ի վերնագրում և գծապատկերներում։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Նախագծի հավելվածի 158-րդ կետում նշվում է. «Ծրագիր 3.1.3 Սոցիալական խնամքի տարբեր ձևերի` ներառյալ ավագ սերնդի խնամքի և պալիատիվ խնամքի կենտրոնների զարգացում` ավելի մեծ տարիքում արժանապատիվ և ներառական կյանք ապահովելու համար: Խնամքի ոլորտում ավագ սերնդի ներկայացուցիչներին ակտիվ աշխատանքային հնարավորություններով ապահովում»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ տեքստում չի խոսվում պալիատիվ խնամքի հարցերի մասին, ուստի անհասկանալի է, թե ինչ է ենթադրում տվյալ ծրագիրը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խնամքի բոլոր ծառայությունները պետք է համապատասխանեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, այդ թվում՝ զերծ լինեն ինստիտուցիոնալացմանը բնորոշ տարրերից, ուստի «պալիատիվ խնամքի կենտրոններ» ձևակերպումը ենթակա է վերանայման։ Միաժամանակ առաջարկում ենք «ավելի մեծ տարիքում արժանապատիվ և ներառական կյանք ապահովելու համար» բառերը փոխարինել «ավելի մեծ տարիքում արժանապատիվ կյանք և համայնքում ներառումն ապահովելու համար» բառերով՝ նկատի ունենալով, որ «ներառական»-ը ոչ թե անձի կյանքն է, այլ միջավայրը։ Առաջարկն ընդունվել է: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.07.2024 22:57:43 Թեև նախագծում առկա է «Խթանել և պահպանել բնակչության հոգեկան առողջությունը» ծրագիրը, տեքստում անդրադարձ չի կատարվում կյանքի տարբեր կենսափուլերում և միգրացիոն տարբեր գործընթացներում հոգեկան առողջությանը, հոգեկան առողջության որակյալ և հարկադրանքի բոլոր դրսևորումները բացառող ծառայությունների անհրաժեշտությանը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այս հարցը հաշվի կառնվի ներկայացված ծրագրերի շրջանակում առանձին միջոցառումների իրականացման ընթացքում։
19 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 02.08.2024 12:49:10 Նախագծում թեև գենդերային հավասարությունը ներկայացված է, որպես խաչվող թեմա, սակայն ռազմավարական նպատակներն ու ծրագրերը պատշաճ չեն թիրախավորում տարբեր խմբերի կանանց ու նրանց կարիքները: Այսպես, Մասնավոր նպատակ 2.1 և այդ նպատակին ուղղված ծրագրերը չունեն գենդերային կոմպոնենտ և ուշադրություն չեն դարձնում հասարակությունում առկա կարծրատիպերին, որոնք կարող են խոչընդոտել կանանց, մասնավորապես գյուղաբնակ կամ փոքր քաղաքաբնակ կանանց մասնակցությունը սպորտային միջոցառումներին: Առաջարկում ենք այս և այլ նպատակների շրջանակներում առանձին ծրագրեր մշակել՝ հաշվի առելով կանանց տարբեր խմբերի կարիքները և առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց հասանելիությունն այդ ծրագրերին: Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այս ռազմավարական փաստաթղթի շրջանակներում գենդերային անհավասարությունը նվազեցնելու հիմնական խնդիրը, որն իրականացվում է տարբեր միջոցառումների և ծրագրերի միջոցով, ընտանիքում անհավասարության նվազեցման ծրագրերն են, հատկապես երեխաների խնամքի հարցում, բայց ոչ միայն։ Ռազմավարական ծրագիրը մի շարք միջոցառումների միջոցով հավասարակշռում է ընտանիքում առկա իրավունքներն ու պարտականությունները: Հատկապես նշում ենք ժողովրդագրական ռազմավարական ծրագրի և զուգահեռաբար մշակվող զբաղվածության ռազմավարական ծրագրի միջև կապի ապահովումը, ինչը թույլ է տալիս համակողմանիորեն անդրադառնալ գենդերային անհավասարության հիմնարար պատճառներին։ Շնորհակալություն ձեր առաջարկների համար. մենք համարում ենք, որ այլ հարցերն անհրաժեշտ են դիտարկելու այլ համապատասխան ռազմավարական փաստաթղթերի շրջանակներում, ձեր առաջարկները հաշվի կառնվեն:
20 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 02.08.2024 12:49:10 Նախագծում Ծրագիր 3.2․5-ը նկարագրված է, որպես «Հանրային ծառայության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի միջսերնդային համագործակցությունը խթանող ծրագրեր»: Ծրագրի անվանումն ինքնին անհասկանալի է, իսկ բովանդակության մասին կարելի է միայն ենթադրել, որ այն առնչվում է ավագ սերնդի ներգրավմանը մինչև 2 տարեկան երեխաների խնամքին: Անհասկանալի է, թե խոսքը գնում է խնամքի կենտրոնների, թե նույն տնային տնտեսություններում տատիկ֊պապիկների ներգրավմանը մինչև երկու տարեկան երեխաների խնամքում: Առաջարկում ենք հստակեցնել այս ծրագիրը և առավել խորքային ներկայացնել ծրագրի դրական և բացասական կողմերը թե՛ երեխաների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Ծրագիրն իրենից ներկայացնում է ավագ սերունդներին (մասնավորապես՝ պապիկներին, տատիկներին) ներգրավելու իրավունք տրամադրելու մեխանիզմ՝ որպես ընտանիքում երեխաների խնամքի ծրագրի իրականացման մաս՝ ռազմավարական նպատակ 1-ի շրջանակներում (հատուկ նպատակ 1.4): Ինչպես նշվեց վերևում, ծրագրերի մանրամասները կներկայացվեն յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում առանձին միջոցառումների մակարդակով` որպես հաջորդ փուլում գործողությունների ծրագրի մաս:
21 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 02.08.2024 12:49:10 Նախագծում նկարագրված ռազմավարական և մասնավոր նպատակներն ու դրանց ուղղված ծրագրերի մի մասը կոնկրետ չեն: Ռազմավարության ֆինանսավորման բաժինը ֆինանսական ռեսուրսների բաշխումը նկարագրում է ըստ նպատակների և ոչ ըստ ծրագրերի: Ուստի ակնհայտ է, որ որոշ ծրագրեր կարող են ֆինանսավորում չունենալ և չդառնալ գործողություններ: Կարևորում ենք հատկապես Ծրագիր 1․2․2-ը: Ծրագիր 1.2.2֊ը՝ Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և սեռական կրթության և առողջապահության հասանելիությունը: Առաջարկում ենք ծրագիր ավելի հստակեցնելու համար այն ձևակերպել այսպես՝ «Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և համապարփակ սեռական կրթության և սեռական ու վերարտադրողական առողջապահության հասանելիությունը»: Սա խաչվող ծրագիր կլինի ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գործառույթների շրջանակում: Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նշենք, որ այս փուլում ռազմավարական ծրագիրը ներկայացված է ռազմավարական նպատակների և ծրագրերի մակարդակով։ Ռազմավարական ծրագրի մշակման շրջանակներում պատրաստվել է նաև գործողությունների հատուկ ծրագիր, որը մանրամասնում է ծրագրերի կոնկրետ միջոցառումները (նշելով պատասխանատու մարմինները, իրականացման ժամկետները, շարունակական մոնիտորինգի ցուցանիշները, իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գնահատումը): Գործողությունների այս ծրագիրը ներառում է ավելի քան 190 միջոցառում և քննարկման կներկայացվի ռազմավարական ծրագրի ընդունումից հետո։
22 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 02.08.2024 12:49:10 Թեև կլիմայի փոփոխությունը ռազմավարության տեքստում նկարագրված է, որպես խաչվող թեմա, սակայն այն պատշաճ ուշադրության չի արժանացել ռազմավարական նպատակներն ու ծրագրերը կազմելիս: Կանանց վերարտադրողական առողջության վատթարացման վրա կլիմայի վատ ազդեցության, մասնավորապես հանքարդյունաբերության արդյունքում առաջացող ծանր հետևանքների մասին կան բազմաթիվ հետազոտություններ: Ուստի թե՛ պտղաբերության ցուցանիշների բարձրացման, թե՛ առողջ ծերացման, թե՛ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից սա առաջնային մտահոգության առարկա ու թիրախ պետք է հանդիսանա: Առաջարկում ենք մշակել ռազմավարական նպատակներ և ծրագրեր՝ թիրախավորելով առողջ շրջական միջավայրի պահպանումն ու զարգացումը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Համաձայն ենք, որ կան տարբեր ուսումնասիրություններ շրջակա միջավայրի և հանրային առողջության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ ռազմավարական փաստաթղթի մշակման մեջ ներգրավված միջազգային պրակտիկան և փորձաքննությունն առաջարկում են լուծումներ դիտարկել այսպես կոչված «Վնասի նվազեցման քաղաքականության» (Harm Reduction) շրջանակում ներկայացված մի շարք խնդիրների լուծման համար: Այդ իսկ պատճառով, որպես երկրորդ ռազմավարական նպատակի մաս, մենք առաջարկում ենք առաջիկա տարիներին մշակել և իրականացնել Վնասի նվազեցման (Harm Reduction) համապարփակ քաղաքականություն։