Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2024 թվականի N - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների գործողությունների ծրագիրը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    18.07.2024 - 02.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4402

Print

Suggestions

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Թեև կլիմայի փոփոխությունը ռազմավարության տեքստում նկարագրված է, որպես խաչվող թեմա, սակայն այն պատշաճ ուշադրության չի արժանացել ռազմավարական նպատակներն ու ծրագրերը կազմելիս: Կանանց վերարտադրողական առողջության վատթարացման վրա կլիմայի վատ ազդեցության, մասնավորապես հանքարդյունաբերության արդյունքում առաջացող ծանր հետևանքների մասին կան բազմաթիվ հետազոտություններ: Ուստի թե՛ պտղաբերության ցուցանիշների բարձրացման, թե՛ առողջ ծերացման, թե՛ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից սա առաջնային մտահոգության առարկա ու թիրախ պետք է հանդիսանա: Առաջարկում ենք մշակել ռազմավարական նպատակներ և ծրագրեր՝ թիրախավորելով առողջ շրջական միջավայրի պահպանումն ու զարգացումը:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում նկարագրված ռազմավարական և մասնավոր նպատակներն ու դրանց ուղղված ծրագրերի մի մասը կոնկրետ չեն: Ռազմավարության ֆինանսավորման բաժինը ֆինանսական ռեսուրսների բաշխումը նկարագրում է ըստ նպատակների և ոչ ըստ ծրագրերի: Ուստի ակնհայտ է, որ որոշ ծրագրեր կարող են ֆինանսավորում չունենալ և չդառնալ գործողություններ: Կարևորում ենք հատկապես Ծրագիր 1․2․2-ը: Ծրագիր 1.2.2֊ը՝ Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և սեռական կրթության և առողջապահության հասանելիությունը: Առաջարկում ենք ծրագիր ավելի հստակեցնելու համար այն ձևակերպել այսպես՝ «Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և համապարփակ սեռական կրթության և սեռական ու վերարտադրողական առողջապահության հասանելիությունը»: Սա խաչվող ծրագիր կլինի ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գործառույթների շրջանակում:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում Ծրագիր 3.2․5-ը նկարագրված է, որպես «Հանրային ծառայության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի միջսերնդային համագործակցությունը խթանող ծրագրեր»: Ծրագրի անվանումն ինքնին անհասկանալի է, իսկ բովանդակության մասին կարելի է միայն ենթադրել, որ այն առնչվում է ավագ սերնդի ներգրավմանը մինչև 2 տարեկան երեխաների խնամքին: Անհասկանալի է, թե խոսքը գնում է խնամքի կենտրոնների, թե նույն տնային տնտեսություններում տատիկ֊պապիկների ներգրավմանը մինչև երկու տարեկան երեխաների խնամքում: Առաջարկում ենք հստակեցնել այս ծրագիրը և առավել խորքային ներկայացնել ծրագրի դրական և բացասական կողմերը թե՛ երեխաների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

See more