Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարկ վճարողների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց) վերաբերյալ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների համապատասխանությունը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում լրացնել 2.1-ին մաս` հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ նաև հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության և վերլուծության նպատակով հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքները, որոնց մասին անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց սույն մասով նախատեսված ծանուցումն իրականացվում է Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 351-րդ հոդվածում`

1) լրացնել 1.1-ին մաս` հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքում հարկային մարմինն անուղղակի եղանակներով իրականացնում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում)՝ հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը.

2) հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը.

3) բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:»,

2) 10-րդ մասում`

ա. 1-ին նախադասության «ստուգումն» բառը փոխարինել «ստուգումը կամ թեմատիկ ուսումնասիրությունն» բառերով,

բ. 2-րդ նախադասության «ստուգումը» բառից հետո լրացնել «կամ թեմատիկ ուսումնասիրությունը» բառերը, իսկ «ստուգման» բառից հետո` «կամ թեմատիկ ուսումնասիրության» բառերը:

Հոդված 4.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    17.07.2024 - 01.08.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2264

Print

Related documents / links

Suggestions

Asya Gasparyan

29.07.2024

Ֆիզիկական անձանց 2023թ․ստացված եկամուտների հայտարարագրումը նոր է ավարտվել։ Արդյոք հասցրել եք ուսումնասիրել այդ հայտարարագրերում ներառված տեղեկատվությունը և այդ հիմքով որոշեցիք ֆիզ․ անձանց դիտարկել որպես թեմատիկ ուսումնասիրության առարկա։ Խորհուրդ կտամ ուսումնասիրել, թերությունները բացահայտել, եթե կարիքը լինի, նոր ծանուցելու և ծանուցումներին պարտադրաբար պատասխանելու նախագիծը կրկին ներկայացրեք։ Տպավորություն է, որ կանխակալ դիրքորոշում ունեք։

Vazgen Apresyan

25.07.2024

Նախագիծը ժամանակի և ռեսուրսի անարդյունավետ վատնում է նախատեսում հարկային մարմնի կողմից, քանի որ այն հարկային հետաքրքրությունը, որպես այդպիսին, մինիմալ է, ֆիզիկական անձանց մասով էլ ենթադրում է դժգոհության մեծ ալիք, քանի որ նրանք ներգրավվում են հարկային վարչարարության դաշտ։

Armen Ananyan

25.07.2024

Իմ կարծիքով այս պահին հարկային մարմինը ավելի կարևոր անելիքներ ունի, քան ֆիզիկական անձանց վրա ուսումնասիրություններ բացելը՝ ոչ բավարար տեղեկատվության պայմաններում։ Կարծում եմ ռեսուրսների անարդյունավետ վատնում եք նախատեսել այն պարագայում, որ դրան համարժեք եկամուտներ չեն գեներացվելու բյուջեում։

See more