«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆՍԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-328-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կապան համայնքի Չափնի գյուղի Ըրկենանց թաղամասը, որպես «գյուղ Ըրկենանց»՝ առանձին վարչատարածքային միավոր, ընդգրկվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի ցանկում և իր սահմաններով համադրվում է 2016թ. դեկտեմբերի 29-ի ԼՎ-232 լեռնահատկացման ակտով «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը հատկացված տարածքի սահմանների հետ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ըրկենանց գյուղը ևս ներառվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ազդակիր բնակավայրերի ցանկում։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված ազդակիր բնակավայրերի ցանկում «Ըրկենանց» բնակավայրը ընդգրկված չէ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության՝ Կապան համայնքի ազդակիր բնակավայրերի ցանկում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել 2022 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերի ցանկում՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության` Կապան համայնքի ազդակիր բնակավայրերի ցանկում ներառելով «Ըրկենանց» բնակավայրը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը – 2022 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերի ցանկի հստակեցում:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների փոփոխություն չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:
-
Discussed
17.07.2024 - 02.08.2024
-
Type
Order
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 821
Print