Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆՍԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-328-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կապան համայնքի Չափնի գյուղի Ըրկենանց թաղամասը, որպես «գյուղ Ըրկենանց»՝ առանձին վարչատարածքային միավոր, ընդգրկվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի ցանկում և իր սահմաններով համադրվում է 2016թ. դեկտեմբերի 29-ի ԼՎ-232 լեռնահատկացման ակտով «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը հատկացված տարածքի սահմանների հետ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ըրկենանց գյուղը ևս ներառվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ազդակիր բնակավայրերի ցանկում։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված ազդակիր բնակավայրերի ցանկում «Ըրկենանց» բնակավայրը ընդգրկված չէ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության՝ Կապան համայնքի ազդակիր բնակավայրերի ցանկում։

         Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել 2022 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերի ցանկում՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության` Կապան համայնքի ազդակիր բնակավայրերի ցանկում ներառելով «Ըրկենանց» բնակավայրը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – 2022 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերի ցանկի հստակեցում:
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների փոփոխություն չի նախատեսվում:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:

  • Обсуждалось

    17.07.2024 - 02.08.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 817

Принт