ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի «…Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին…» կարգավորումը:
- Ընթացիկիրավիճակը և կարգավորման նպատակը
2024 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ: «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառելու ընթացքում Պաշտպանության նախարարության կողմից դիրքորոշում է ներկայացվել այն մասին, որ մի շարք քաղաքացիներ տարբեր զորակոչերի ժամանակ ստացել են տարկետում՝ «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման շրջանակներում («Պատիվ ունեմ» ծրագիր)՝ մինչև 2024թ. ամառային զորակոչը, որի կապակցությամբ նրանց տարկետում տրամադրելու հարցը խնդրահարույց է և կարիք ունի լրացուցիչ քննարկման: Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի «…Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին…» կարգավորումը, և նշված քաղաքացիների կողմից «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, վերը նշված քաղաքացիների տվյալները հանվել են տարկետման հավակնողների ցանկից: Սակայն ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշումը ընդունելուց հետո, Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է տեղեկատվություն Ռաֆայել Մովսեսի Վեզիրյանի (ծնված՝ 25.04.2001թ. ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի N 4 ՏՍ) վերաբերյալ, համաձայն որի նա 2019թ. ամառային զորակոչի ժամանակ ստացել է տարկետում՝ «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման շրջանակներում («Պատիվ ունեմ» ծրագիր)՝ որի կապակցությամբ նրա տարկետման հարցը ևս խնդրահարույց է և կարիք ունի լրացուցիչ քննարկման:
- Ակնկալվողարդյունքը
Նախագծի ընդունմամբ կպահպանվի համանման փաստական հանգամանքների պարագայում միասնական մոտեցումը և կապպահովի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն քաղաքացու կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը:
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
16.07.2024 - 01.08.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1127
Print