Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Անհրաժեշտությունը

«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի «…Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին…» կարգավորումը:

  1. Ընթացիկիրավիճակը և կարգավորման նպատակը

2024 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ: «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառելու ընթացքում Պաշտպանության նախարարության կողմից դիրքորոշում է ներկայացվել այն մասին, որ մի շարք քաղաքացիներ տարբեր զորակոչերի ժամանակ ստացել են տարկետում՝ «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման շրջանակներում («Պատիվ ունեմ» ծրագիր)՝ մինչև 2024թ. ամառային զորակոչը, որի կապակցությամբ նրանց տարկետում տրամադրելու հարցը խնդրահարույց է և կարիք ունի լրացուցիչ քննարկման: Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի «…Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին…» կարգավորումը, և նշված քաղաքացիների կողմից «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, վերը նշված քաղաքացիների տվյալները հանվել են տարկետման հավակնողների ցանկից: Սակայն ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշումը ընդունելուց հետո, Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է տեղեկատվություն Ռաֆայել Մովսեսի Վեզիրյանի (ծնված՝ 25.04.2001թ. ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի N 4 ՏՍ) վերաբերյալ, համաձայն որի նա 2019թ. ամառային զորակոչի ժամանակ ստացել է տարկետում՝ «Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման շրջանակներում («Պատիվ ունեմ» ծրագիր)՝ որի կապակցությամբ նրա տարկետման հարցը ևս խնդրահարույց է և կարիք ունի լրացուցիչ քննարկման:

  1. Ակնկալվողարդյունքը

Նախագծի ընդունմամբ կպահպանվի համանման փաստական հանգամանքների պարագայում միասնական մոտեցումը և կապպահովի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն քաղաքացու կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը:

         «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    16.07.2024 - 01.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1145

Տպել