ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը ներկայացվում է ի կատարումն «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասի։
Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշերին համապատասխան որակի ապահովման և ըստ պատշաճի (տեսակին և որակավորման կարգերին համապատասխան) ներկայացման ապահովման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2019 թվականին զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման գործընթացում հարցում է անցկացվել Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում: Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների հարցման, ինչպես նաև «մարդակենտրոն նախագծմամբ» 25 ընդգրկուն հարցումների միջոցով։
Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։
Հայաստանում զբոսաշրջության բնագավառում առկա խնդիրներից են հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալն ու դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չունենալը։
Ի տարբերություն այլ ծառայություն մատուցողների՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտների՝ իրենց տեսակնին չհամապատասխանող տեսակով ներկայանալը ակնհայտ է, տեսանելի է թե՛ հյուրանոցային տնտեսության օբյեկտի արտաքին ձևավորման մեջ, թե՛ որոնողական համակարգերում, թե՛ վերջիններիս կայքերում։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտի՝ որակավորման կարգի նշանի կամ մոլորեցնող նմանությամբ որակավորման կարգի նշանի օգտագործումը, եթե վերջինս չունի որակավորման կարգի նշան, ևս ոլորտի բացթողումներից է։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը օգտագործում են թե իրենց արտաքին ձևավորման մեջ, թե որոնողական համակարգերում և թե իրենց ինտերնետային կայքերում ու սոցիալական ցանցերում։
Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչը թույլ կտա նաև նոր կարգավորումներ ներդնել հյուրանոցային ծառայությունների ոլորտում։
Օրենսդրական վերոգրյալ փոփոխությունը կնպաստի նաև Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը։ Նշված կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Discussed
12.07.2024 - 27.07.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1874
Print