ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---------------- 2024 թվականի N --- -Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Սահմանել հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը՝ համաձայն Հավելված N 1-ի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն Հավելված 1-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ՝ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով սահմանված անձինք, ինչպես նաև ապարտհոթելի, զբոսաշրջային տան և հյուրատան դեպքում՝ նաև ֆիզիկական անձ.
2) առցանց հարթակ (online platform)՝ էլեկտրոնային եղանակով կամ բջջային հավելվածների միջոցով գործող տիրույթ, թվային միջավայր, պլատֆորմ կամ այլ գործիք (undertaking), որը ինտերնետային կապի միջոցով գործում է որպես երկու և ավելի կողմերի միջև ուղիղ կամ միջնորդավորված առևտրային հարաբերություններ կամ հաղորդակցություն ապահովող էլեկտրոնային առևտրի շուկա (two (or multi)-sided market)՝ ապահովելու հաղորդակցվող կողմերից առնվազն մեկի օգտին արժեք (value) գեներացնելու հնարավորություն.
3) այլ հարթակ՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կամ նրա ուղղորդմամբ կամ պատվերի հիման վրա մշակված, ստեղծված կամ նրա օգտին ծառայություն մատուցող անձի կողմից վարվող սոցիալական ցանցերում էջ, ինտերնետային կայք կամ ինտերնետի միջոցով տեղեկատվությանը հասանելիություն ապահովող վիրտուալ տարածք, ֆիզիկական տարածք կամ զանգվածային լրատվության միջոց.
4) ֆիզիկական տարածք՝ առևտրային տնտեսության օբյեկտի, շենքի, մշտական կամ ժամանակավոր ցանկացած շինության կամ դրա մասի ներքին կամ արտաքին մակերես, շարժական գույքի, ավտորտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի արտաքին մակերես, արտաքին գովազդային վահանակ, տպագրված կամ էլեկտրոնային վահանակով հասանելի տիրույթ, պաստառ, թերթոն կամ սպառողի համար տեսաձայնային դիտման կամ ընկալման համար որևէ այլ կերպ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար մակերես.
5) տեղեկացված որոշում (informed decision)` հյուրանոցային ծառայությունների տեսակի, որակի, հյուրանոցային տնտեսության օբյեկտի մասին, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտի մասին առցանց կամ այլ հարթակներով հասանելի այլ տեղեկությունները ստանալուց հետո սպառողի որոշումը հյուրանոցային տնտեսության օբյեկտից օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ.
6) հատուկ պայմաններ (terms and conditions)` զբոսաշրջության, գովազդի, անհատական տվյալների պաշտպանության, հաշմանդամության, սպառողների շահերի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից սպառողներին հասանելի դարձվող տեղեկությունների ամբողջություն, որոնք անհրաժեշտ են սպառողին տեղեկացված որոշում կայացնելու համար.
7) էական պայմաններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտի մասին առցանց կամ այլ հարթակներով հրապարակվող սույն Հավելված 1-ի 11-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից կամ նախընտրությամբ ավելացվող հավելյալ պայմանները, որոնք սպառողի և հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի միջև պայմանագիր կնքելու ուժով կազմում են հյուրանոցային ծառայություններից օգտվելու մասին ծառայությունների վճարովի մատուցման (հյուրանոցային սպասարկման) պայմանագրի անբաժանելի մաս։
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի, հյուրանոցային ծառայության տեսակի, դրա որակի մասին, ինչպես նաև սույն որոշմամբ առցանց կամ այլ հարթակներով հրապարակման ենթակա այլ տեղեկությունները պետք է լինեն ճիշտ, ամբողջական և չպարունակեն անբարեխիղճ բնույթի կամ սպառողին մոլորեցնող տեղեկություններ։
- Գովազդում կամ հայտարարությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերաբերյալ տեղեկությունների բովանդակության ամբողջականության կամ ճշտության համար պատասխանատվություն կրում է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը, եթե գովազդը կամ հայտարարությունը տարածվում է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից կամ երրորդ անձի հանձնարարությամբ կամ պատվերով՝ հօգուտ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի։
- Առցանց կամ այլ հարթակներով գովազդը կամ հայտարարությունը պետք է ներառի սույն Հավելված 1-ի 11-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները։
- Եթե առցանց կամ այլ հարթակներով գովազդը կամ հայտարարությունը չի ներառում սույն Հավելված 1-ի 11-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, գովազդը կամ հայտարարությունը պետք է հղում կամ նշում պարունակի հատուկ պայմանների առկայության մասին՝ սպառողին ուղղորդելով ծանոթանալու հյուրանոցային տնտեսության պայմաններին այն հարթակում, որում հատուկ պայմանները հրապարակված են, բացառությամբ եթե առցանց հարթակի տեխնիկական հնարավորությունների պատճառով առցանց հարթակում հնարավոր չէ հրապարակել սույն Հավելված 1-ի 11-12-րդ կետերով նախատեսված տեղեկություններն ամբողջությամբ կամ տեղադրել հատուկ պայմաններին հղումը։
- Առցանց հարթակի տեխնիկական հնարավորությունների պատճառով հատուկ պայմանները հրապարակելու կամ դրանց հղում տալու անհնարինության դեպքում հատուկ պայմանները հասանելի են դարձվում սպառողին սույն Հավելված 1-ի 20-22-րդ կետերով սահմանված կարգով։
- Սույն Հավելված 1-ի 5-րդ կետով նախատեսված դեպքում որպես հարթակ կարող է նշվել ինտերնետային կայքը առանց ինտերնետային կայքի հասցեն մեջբերելու, եթե ինտերնետային կայքի հասցեն նույնական է գովազդում կամ հայտարարությունում նշվող հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտի համար օգտագործվող ապրանքային նշանին։
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի ինտերնետային կայքի հասցեն ապրանքային նշանից տարբեր լինելու դեպքում գովազդում կամ հայտարարությունում նշվում է ինտերնետային կայքի հասցեն։
- ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՎ ԳՈՎԱԶԴ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Առցանց հարթակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մասին տեղեկությունները հրապարակվում են տվյալ առցանց հարթակի ձևաչափին և պահանջներին համապատասխան։
- Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը կամ նրա ներկայացուցիչն առցանց հարթակում պարտավոր է լրացնել առցանց հարթակի պարտադիր լրացվող դաշտերով պահանջվող բոլոր էական պայմանները, եթե լրացման պահին այդպիսիք հայտնի են հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին, իսկ հանգամանքների փոփոխության դեպքում՝ թարմացնել հրապարակված տեղեկությունները դրանց ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան երրորդ աշխատանքային օրը։
- Առցանց հարթակով հրապարակվող տեղեկությունները (տվյալներ, պայմաններ) առվազն ներառում են.
1) ծառայությունների ժամկետը,
2) ծառայությունների գինը,
3) գրանցման (check-in) և դուրս գրվելու (check-out) ժամերը,
4) ինքնագրանցման (self check-in) հնարավորությունը,
5) ննջատեղի (սենյակի, հյուրանոցային համարի) պայմանները և կահավորումը (կարող է արտահայտվել լուսանկարներ հրապարակելով),
6) աստիճանավանդակի կամ վերելակի առկայությունը,
7) հաշմանդամություն ունեցող անձի սպասարկման հնարավորությունը,
8) հյուրանոցային տնտեսության օբյեկտի հասցեն,
9) սննդի ծառայությունները,
10) հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում ընթացիկ շինարարական կամ վերանորոգման աշխատանքների առկայությունը։
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի սենյակի (հյուրանոցային համարի) կամ ննջատեղի ամրագրման գնի մասին գովազդը կամ հայտարարությունն առցանց հարթակով պետք է պարտադիր ներառի՝
1) բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները (non-optional taxes), այլ վճարները և գանձումները (charges), որոնք վերաբերելի են բոլոր սպառողներին կամ նրանց առանձին խմբին,
2) եթե նախաճաշի համար ենթակա է գանձման լրացուցիչ վճար, պետք է հստակ նշվի, որ դրանք ներառված չեն ծառայությունների մեջ,
3) եթե անլար (WI-FI) ինտերնետային հասանելիության կամ ավելի լավ որակի կամ ավելի բարձր արագություն ունեցող անլար ինտերնետային հասանելիության համար ենթակա է գանձման լրացուցիչ վճար, պետք է հստակ նշվի, որ դրանք ներառված չեն ծառայությունների մեջ,
4) արդյոք կիրառելի են այլ վճարներ ամրագրումից հետո,
5) զեղչերի մասին նշման դեպքում նախորդ գնի համեմատությամբ առաջարկվող գինը (saving claims),
6) ավտոտրանսպորտային միջոցի կայանման հնարավորության մասին, իսկ այն վճարովի լինելու դեպքում՝ դրա համար գանձվող վճարի չափը՝ ըստ օրվա կամ ժամի,
7) վճարման ընդունման եղանակների մասին տեղեկությունները։
- Արգելվում է՝
1) առցանց հարթակում չհրապարակել առցանց հարթակի պահանջներին համապատասխան լրացման ենթակա էական պայմանները, որոնց հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը տիրապետում է, սակայն ձեռնպահ է մնում դրանք հրապարակելուց՝ կանխարգելելու համար սպառողի տեղեկացված որոշումը չօգտվելու հյուրանոցային տնտեսության օբյեկտից.
2) սպառողին մոլորեցնելու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ուղղորդմամբ արհեստական բանականության կամ այլ միջոցների օգտագործմամբ մեկնաբանություններ կամ այլ տեղեկատվություն զետեղել առցանց հարթակներում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կամ մրցակցի վերաբերյալ՝ սպառողի մոտ ստեղծելով իր կողմից մատուցվող ծառայությունների մեծ պահանջարկի կամ մրցակցի մոտ ցածր պահանջարկի տպավորություն։
- ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Հատուկ պայմանները ներառում են հետևյալ տեղեկությունները.
1) սույն Հավելված 1-ի 11-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները,
2) «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը,
3) եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի համապատասխան որակավորման կարգ, ապա որակավորման տեսակը և որակավորումը շնորհած անձի մասին նշումը՝ առկայության դեպքում հղում տալով որակավորող անձի ինտերնետային կայքին,
4) եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի միջազգային որակավորում, ապա այդ միջազգային որակավորում շնորհած կազմակերպության անվանումը և հղումը դրա կայքին,
5) գրանցումը չեղարկելու և գանձված գումարը վերադարձնելու պայմանները,
6) սպառողի անձնական տվյալների հավաքագրման, դրանց ոչնչացման, օգտահաշիվը ջնջելու կամ մոռացված լինելու իրավունքն իրացման ուղղված տեղեկություններ՝ նշելով դրանց իրականացման ժամկետները և կարգը,
7) հյուրանոցային համարների տեսակները, քանակը,
8) սպառողների ուղեբեռի պահպանության հնարավորությունը (այդ թվում, մինչև հյուրանոցային համարը զբաղեցնելը կամ համարը հանձնելուց հետո),
9) սենյակը (հյուրանոցային համարը) կամ ննջատեղը զբաղեցնելու ընթացքում հյուրերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի պահպանության հնարավորությունը և կորստի դեպքում պատասխանատվությունը,
10) հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներին, ինտերնետին հասանելիությունը կամ դրա բացակայությունը,
11) հյուրանոցային տնտեսության օբյեկտում ընտանի կենդանիների մուտքի թույլտվությունը,
12) բողոքներ ներկայացնելու ընթացակարգը՝ հետևյալի մասին նշումով.
ա. մատուցված հյուրանոցային ծառայությունների վերաբերյալ բողոքները նախապես ենթակա են ներկայացման հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին,
բ. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից բողոքը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում դրանք ենթակա են հասցեագրման զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ բողոքի պատասխանում ներառելով զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնի կայքէջի հասցեն։
13) «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ներքին կանոնակարգին կամ դրա մասին (հավելվածներ կամ առանձնացված բաժիններ ունենալու դեպքում) հղումը, որոնք սահմանում են սպառողի համար նախատեսված պայմաններ և նախատեսված չեն հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի և նրա աշխատողների կամ նրան ծառայություններ մատուցող անձանց միջև հարաբերությունները կարգավորելու համար։
- Եթե հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի հրապարակած հատուկ պայմանները մասամբ նույնական են «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ներքին կանոնակարգով նախատեսված տեղեկություններին, ապա հատուկ պայմանների՝ ներքին հսկողության կանոնակարգի դրույթների հետ նույնական տեղեկությունների մասով հատուկ պայմանները կարող են հղում պարունակել ներքին հսկողության կանոնակարգին։
- Ի լրումն հատուկ պայմանների, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է սպառողի առաջին իսկ պահանջով իր ծառայություններից օգտվող կամ օգտված սպառողին տրամադրել հետևյալ տեղեկությունները՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող, կառավարող կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձի ֆիրմային անվանման, հարկ վճարողի հաշվառման հասցեի, հարկ վճարողի հաշվառման համարի, հյուրանոցային տնտեսության օբյեկտի հասցեի մասին տեղեկություններ, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև սպառողի կողմից ապարտհոթելի, հյուրատան, զբոսաշրջային տան կամ վերջիններիս առանձին միավորների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին ապարտհոթելին,զբոսաշրջային տանը կամ հյուրատանը տեղեկացնելու դեպքում՝ ապարտհոթելի, զբոսաշրջային տան, հյուրատան կամ դրանց առանձին միավորների սեփականատեր ֆիզիկական անձի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տվյալները,
2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում երրորդ անձի կողմից ծառայություններ մատուցելիս վերջինիս ֆիրմային անվանման, հարկ վճարողի հաշվառման հասցեի մասին տեղեկություններ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինիս պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը,
3) սպառողին հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցվող ծառայությամբ պայմանավորված՝ նվազագույն հյուրանոցային ծառայություններից բացի որևէ այլ ծառայություն մատուցելու համար սպառողից գանձվող կամ պահվող վճարը, միջնորդավճարը, դրամական կամ դրան համարժեք այլ միջոցը, եթե այդ ծառայությունը մատուցում է հյուրանոցային ծառայություններ մատուցողը կամ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը արտապատվիրակել է այդ ծառության մատուցումը երրորդ անձի։
- ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում իր ծառայություններից օգտվող սպառողի պահանջով կամ խնդրանքով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է առնվազն բանավոր տրամադրել հետևյալ տեղեկությունները.
1) ինտերնետային կայքում հատուկ պայմանների գտնվելու տեղը,
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի մոտակա բժշկական հաստատության գտնվելու վայրը,
3) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար արգելքի և հյուրանոցային տնտեսության օբյեկտին հարակից կամ մոտակա բացօթյա տարածքում ծխելու համար նախատեսված վայրերի առկայությունը,
4) սպառողին մատուցվող ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկություններ, եթե դրանք չեն հանդիսանում առևտրային գաղտնիք, երրորդ անձի վերաբերյալ անձնական տվյալ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ չեն համարվում գաղտնի տեղեկատվություն։
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է սպառողի պահանջով մինչև պայմանագրի կնքումը սպառողին տրամադրել և նրա ուշադրությունը հրավիրել այն տեղեկությունների վրա, եթե դրանց արդյունքում սպառողի դեմ կարող է հետագայում ներկայացվել դրամական պահանջ։
- Սպառողի պահանջով կամ խնդրանքով վերջինիս մատուցվող այլ ծառայությունների համար գանձվող վճարի մասին տեղեկությունները պետք է տրամադրվեն մինչև այդ ծառայությունը մատուցելը։
- Հատուկ պայմանները սպառողին կամ սպառողների անորոշ շրջանակին հասանելի են դարձվում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ընտրությամբ՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով այնպես, որ պահանջվող տեղեկությունները պետք է ամբողջական և միասնական կերպով հասանելի լինեն ընտրված տարբերակներից որևէ մեկով, բացառությամբ սույն Հավելված 1-ի 21-րդ կետով սահմանված դեպքի։
- Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հատուկ պայմանները իր նախընտրած լեզվով կարող է հրապարակել միայն ինտերնետային կայքում, այդ թվում՝ սույն Հավելված 1-ի 25-րդ կետի պահանջներին համապատասխանող իրավական ակտը կամ դրա թարգմանությունը ինտերնետային կայք արտաբեռնելու (upload) միջոցով, եթե հյուրանոցային ծառայություններ մատուցող անձն ունի ինտերնետային կայք։
- Եթե հյուրանոցային ծառայություններ մատուցելուց բացի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձն իրականացնում է առևտրային այլ գործունեություն կամ մատուցում է այլ ծառայություններ կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար օգտագործում է առանձին ապրանքային նշան, ապա պարտավոր է հատուկ պայմանները հրապարակել իր ինտերնետային կայքի առանձնացված էջում կամ իր ընտրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար վարվող առանձին ինտերնետային կայքում։
- Սույն Հավելված 1-ի 25-րդ կետի պահանջներին համապատասխանող իրավական ակտի փոխարեն դրա բովանդակությունը ինտերնետային կայքում հրապարակելու դեպքում այդ տեղեկատվությունը պետք է նույնական լինի հրապարակման պահին գործող իրավական ակտին։
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար վարվող սոցիալական ցանցերի էջերում պետք է տեղադրվեն ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, հյուրանոցային տնտեսության օբյեկտի հասցեի մասին տեղեկությունները։
- Թղթային տարբերակով տեղեկատվությունը սպառողին հասանելի դարձվելու դեպքում այն պետք է բավարարի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներքին (լոկալ) իրավական ակտի համար սահմանված պահանջներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Discussed
12.07.2024 - 27.07.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1871
Print