Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » 2024 թվականի                    N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման (այսուհետ` որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի «ա» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 1 հավելվածի NN 1,2,3 ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.


 

«Ց Ա Ն Կ N 1

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 36 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ

Պաշտոնները և
մասնագիտությունները

Աշխատանքի բնույթը և պայմանները

1

2

I. Հոգեբուժական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ

Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում

II. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային փոքր տներ, անօթևան և բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպություններ

Ավագ բուժաշխատողներ (բժիշկներ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատողներ (ավագ բուժքույրեր, բուժքույրեր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատողներ (սանիտարներ՝ ըստ գործառույթների, հսկիչներ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկողներ, ախտահանողներ, սպասուհիներ, դայակներ)

բժշկական օգնության և սպասարկման իրականացման աշխատանքներ

III. Շտապ և անհետաձգելի տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություներ (կայաններ, բաժանմունքներ)

Շտապ բժշկական օգնության ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության
և սպասարկման ցուցաբերում

IV. Հոգեներգործուն նյութերից կախվածություն ունեցող անձանց
բուժումը իրականացնող կամ թմրաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ, կաբինետներ և բաժանմունքներ

Ավագ բուժաշխատողներ, այդ թվում` բաժանմունքի ղեկավար, կաբինետի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնությաւն
և սպասարկման ցուցաբերում

V. Ճառագայթային ախտորոշիչ տեսակի (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիկ, մամոգրաֆիկ, ռադիոնուկլիդային, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ, դենսիտոմետրիա, շարժական ռենտգենաբանական, շարժական ֆլյուորոգրաֆիկ, շարժական մամոգրաֆիկ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համապատասխան աշխատողներ

Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության
և սպասարկման ցուցաբերում

VI. Ուռուցքաբանական` ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համապատասխան աշխատողներ

Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնությաւն
և սպասարկման ցուցաբերում

VII. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 քիմիկոսներ, թունաբաններ, ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Սանիտարահիգիենիկ, սանիտարաքիմիական,
սանիտարաթունաբանական լաբորատորիաներում
կատարվող աշխատանք

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-հիգիենիստներ, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներ, միջին բուժաշխատողներ

Արդյունաբերական, իոնացնող ճառագայթման աղբյուրներ
ունեցող, կոմունալ (աղբաթափման վայրեր, բնակավայրերի
աղբահանություն, մաքրման սարքավորումներ)
կազմակերպություններում կատարվող աշխատանք

VIII. Վարակիչ հիվանդությունների տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, բաժանմունքներ,հիվանդասենյակներ, կաբինետներ. Մաշկավեներաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ

Ավագ միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության
և սպասարկման ցուցաբերում

IX. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ

Ավագ բուժաշխատողներ, այդ թվում` կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարներ, մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիայի (բաժանմունք) մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, քիմիկ, թունաբան, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիաներում կատարվող աշխատանք, վարակիչ պացիենտների հետ անմիջականորեն կապված աշխատանք

Բժիշկ-համաճարակաբան, հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող, խցային (կամերային) ախտահանության աշխատողներ

Օջախային, խցային և կանխարգելիչ (պրոֆիլակտիկ)
ախտահանության, միջատասպան (դեզինսեկցիա), կրծողների ոչնչացման (դեռատիզացիա) գծով աշխատանք

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-վիրուսաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-մակաբուծաբան, ղեկավար, միջին բուժաշխատողներ

Վարակիչ հիվանդությունների օջախներում անմիջական աշխատանքներում ներգրավվածություն

Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Սանիտարակարանտինային կետի դիտարանում և մեկուսարանում աշխատանք, դեռատիզացիոն խայծերի պատրաստման գծով աշխատանք

Միջին և կրտսեր բուժաշխատողներ

Վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտների տեղափոխման հետ անմիջականորեն կապված աշխատանքներով զբաղվող աշխատողներ

Հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող

Ախտահանման միջոցների չափափաթեթավորման և պահպանման հետ կապված աշխատանք

Ավագ բուժաշխատողներ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ու դրանց կառուցվածքային ստորաբաժանումների մանրէաբանական լաբորատորիայի միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պալարախտի միկրոմանրէներով վարակված նյութի հետ
անմիջականորեն կապված աշխատանք

Միջատաբաններ, միջատաբանների օգնականներ, բոնիֆիկատոր

Միջատաբանական աշխատանքների կատարման գործընթացում անմիջականորեն ներգրավվածություն

X. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ (պոլիկլինիկա, այդ թվում բժշկական կենտրոնի կազմում գործող պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության առաջնային պահպանման կենտրոն, առողջության կենտրոն, բուժակ-մանկաբարձական կետ, շարունակական հսկողություն (դիսպանսերային) իրականացնող կազմակերպություններ)

 Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ

Պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում


Ց Ա Ն Կ N 2

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 33 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ

 

Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները

Աշխատանքի բնույթը և պայմանները

1

2

I. Արտահիվանդանոցային տուբերկուլյոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համապատասխան աշխատողներ

Ավագ և միջին բուժաշխատողներ

Տուբերկուլոզով պացիենտների անմիջականորեն բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում

II. Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններ

Դատաբժշկական փորձագետներ, այդ թվում` բաժնի, բաժանմունքի
ղեկավար, միջին բուժաշխատողներ, կրտսեր բուժաշխատողներ

Աշխատանք` անմիջականորեն կապված դիակների և
դիակային նյութերի հետ

 

Ց Ա Ն Կ N 3

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 30 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ

 

Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները

Աշխատանքի բնույթը և պայմանները

1

2

I. Հիվանդանոցային տուբերկուլյոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համապատասխան աշխատողներ

Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ, փոխտնօրեն, որը անմիջականորեն զբաղված է բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու աշխատաննեոով

Պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում

II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ (կենտրոններ, կայաններ, բաժանմունքներ, բաժիններ, լաբորատորիաներ)

Ավագ, միջին և կրտսեր
բուժաշխատողներ հրահանգիչ-ախտահանիչ։

Աշխատանք այն վայրերում, որտեղ գտնվում են I և II խմբերի
ախտածնությամբ (պաթոգեն) ախտածին կենսաբանական ազդակ (ագեն), ինչպես նաև բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրության հետ կապված աշխատանք

Ավագ բուժաշխատողներ և բարձրագույն ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, միջին և կրտսեր բուժաշխատողներ, միջին մասնագիտական (ոչ բժշկական) կրթությամբ մասնագետներ

Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ջոկատներում աշխատանք

»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

3.Սույն որոշմամբ փոփոխվող N 1 ցանկի X-րդ գլուխը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝                                                                              Ն. Փաշինյան

  • Discussed

    11.07.2024 - 26.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2012

Print

Related documents / links