ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման (այսուհետ` որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի «ա» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածի NN 1,2,3 ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ց Ա Ն Կ N 1
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 36 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Հոգեբուժական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ |
|
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում |
II. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային փոքր տներ, անօթևան և բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպություններ |
|
Ավագ բուժաշխատողներ (բժիշկներ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատողներ (ավագ բուժքույրեր, բուժքույրեր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատողներ (սանիտարներ՝ ըստ գործառույթների, հսկիչներ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկողներ, ախտահանողներ, սպասուհիներ, դայակներ) |
բժշկական օգնության և սպասարկման իրականացման աշխատանքներ |
III. Շտապ և անհետաձգելի տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություներ (կայաններ, բաժանմունքներ) |
|
Շտապ բժշկական օգնության ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության |
IV. Հոգեներգործուն նյութերից կախվածություն ունեցող անձանց |
|
Ավագ բուժաշխատողներ, այդ թվում` բաժանմունքի ղեկավար, կաբինետի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնությաւն |
V. Ճառագայթային ախտորոշիչ տեսակի (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիկ, մամոգրաֆիկ, ռադիոնուկլիդային, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ, դենսիտոմետրիա, շարժական ռենտգենաբանական, շարժական ֆլյուորոգրաֆիկ, շարժական մամոգրաֆիկ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համապատասխան աշխատողներ |
|
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության |
VI. Ուռուցքաբանական` ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համապատասխան աշխատողներ |
|
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնությաւն |
VII. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
|
քիմիկոսներ, թունաբաններ, ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Սանիտարահիգիենիկ, սանիտարաքիմիական, |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-հիգիենիստներ, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներ, միջին բուժաշխատողներ |
Արդյունաբերական, իոնացնող ճառագայթման աղբյուրներ |
VIII. Վարակիչ հիվանդությունների տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, բաժանմունքներ,հիվանդասենյակներ, կաբինետներ. Մաշկավեներաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ |
|
Ավագ միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին անմիջականորեն բժշկական օգնության |
IX. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ |
|
Ավագ բուժաշխատողներ, այդ թվում` կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարներ, մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիայի (բաժանմունք) մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, քիմիկ, թունաբան, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիաներում կատարվող աշխատանք, վարակիչ պացիենտների հետ անմիջականորեն կապված աշխատանք |
Բժիշկ-համաճարակաբան, հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող, խցային (կամերային) ախտահանության աշխատողներ |
Օջախային, խցային և կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-վիրուսաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-մակաբուծաբան, ղեկավար, միջին բուժաշխատողներ |
Վարակիչ հիվանդությունների օջախներում անմիջական աշխատանքներում ներգրավվածություն |
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Սանիտարակարանտինային կետի դիտարանում և մեկուսարանում աշխատանք, դեռատիզացիոն խայծերի պատրաստման գծով աշխատանք |
Միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտների տեղափոխման հետ անմիջականորեն կապված աշխատանքներով զբաղվող աշխատողներ |
Հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող |
Ախտահանման միջոցների չափափաթեթավորման և պահպանման հետ կապված աշխատանք |
Ավագ բուժաշխատողներ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ու դրանց կառուցվածքային ստորաբաժանումների մանրէաբանական լաբորատորիայի միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պալարախտի միկրոմանրէներով վարակված նյութի հետ |
Միջատաբաններ, միջատաբանների օգնականներ, բոնիֆիկատոր |
Միջատաբանական աշխատանքների կատարման գործընթացում անմիջականորեն ներգրավվածություն |
X. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ (պոլիկլինիկա, այդ թվում բժշկական կենտրոնի կազմում գործող պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության առաջնային պահպանման կենտրոն, առողջության կենտրոն, բուժակ-մանկաբարձական կետ, շարունակական հսկողություն (դիսպանսերային) իրականացնող կազմակերպություններ) |
|
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ |
Պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում |
Ց Ա Ն Կ N 2
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 33 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Արտահիվանդանոցային տուբերկուլյոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համապատասխան աշխատողներ |
|
Ավագ և միջին բուժաշխատողներ |
Տուբերկուլոզով պացիենտների անմիջականորեն բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում |
II. Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններ |
|
Դատաբժշկական փորձագետներ, այդ թվում` բաժնի, բաժանմունքի |
Աշխատանք` անմիջականորեն կապված դիակների և |
Ց Ա Ն Կ N 3
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 30 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Հիվանդանոցային տուբերկուլյոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համապատասխան աշխատողներ |
|
Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ, փոխտնօրեն, որը անմիջականորեն զբաղված է բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու աշխատաննեոով |
Պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում |
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ (կենտրոններ, կայաններ, բաժանմունքներ, բաժիններ, լաբորատորիաներ) |
|
Ավագ, միջին և կրտսեր |
Աշխատանք այն վայրերում, որտեղ գտնվում են I և II խմբերի |
Ավագ բուժաշխատողներ և բարձրագույն ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, միջին և կրտսեր բուժաշխատողներ, միջին մասնագիտական (ոչ բժշկական) կրթությամբ մասնագետներ |
Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ջոկատներում աշխատանք |
»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
3.Սույն որոշմամբ փոփոխվող N 1 ցանկի X-րդ գլուխը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
11.07.2024 - 26.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 2009
Принт